ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ 174-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ից) 1-ին հոդվածի համաձայն՝ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 40-րդ հոդվածում՝ 1-ին մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝ 5.1) կրիպտոակտիվները։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սահմանվել է, որ Կրիպտոակտիվների դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ կրիպտոակտիվի անվանումը, ձեռք բերելու օրը, ամիսը, տարին, եղանակը, արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն (գործարքը կրիպտոակտիվների առևտրային հարթակում կնքված լինելու դեպքում՝ հարթակի օպերատորի անվանումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող կուսակցության մծտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում այդ մարմնի անդամի գույքի և եկամուտների հայտարարագրերի ձևանմուշներում, ինչպես նաև հրապարակման ենթակա տվյալներում կատարել լրացումներ և փոփոխություններ, որոնց արդյուքնում հնարավոր կլինի ապահովել հայտարարատուների կողմից օրենքով պահանջվող տվյալների հայտարարագրման և հայտարագրերում առկա տվյալների հրապարակման ընթացքը։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Որոշման նախագծով առաջարկվում է «Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմնի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերի ձևանմուշները և հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 03-Ն որոշմամբ սահմանված հավելվածներով սահմանված տարեկան, ինչպես նաև պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի ձևանմուշները լրացնել նոր վերնագրով նոր բաժինով և նոր ենթաբաժիններով։ Լրացվող բաժինը և ենթաբաժինները վերաբերում են կրիտոակտիվներին։ Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորումներով կրիպտոակտիվները ներառված են դրամական միջոցների կազմում, իսկ օրենսդրական փոփոխություններից բխում է, որ դրանք այլևս չեն դիտարկվում որպես դրամական միջոցներ, ուստի նոր բաժին է ավելացվել համապատասխան ձևամուշներում։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2025 թվականի մայիսի 29-ի N 666-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն՝ փոփոխություններ և լրացումներ են կատավել հայտարարագրերի ձևանմուշներում և «Բ.1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ», «Բ.2. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑ» բառերից հետո լրացվել է «, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ» բառերը, ինչպես նաև՝ «չորս միլիոն ՀՀ դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք», ինչպես նաև «չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք» բառերը փոխարինվել են «չորս միլիոն ՀՀ դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող գույք» բառերով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կատարված փոփոխությունները կարող են մեկնաբանվել, որ արտերկրում գտնվող գույքի հայտարարագրման պահանջը պարտադիր է մի այն անշարժ գույքի և տրանսպորտի միջոցի համար, ուստի տարընկալումից խուսափելու համար առաջարկվում է ամբողջ բաժնի վերնագրերում ևս կատարել այդ փոփոխությունները։ Ի թիվս այլնի, որոշմամբ սահմանված հավելվածներով հաստատված հայտարարագրերի վերջում լրացվել է «Լրացուցիչ հրապարակային տեղեկություններ» դաշտը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նաև սահմանել այդ դաշտում լրացվող տվյալների հրապարակման (տրամադրման) ենթակա լինելը։
Բացի այդ, համապատասխան հայտարարագրեի ձևանմուշներում լրացվել են կրիպտոակտիվների, այդ թվում նաև՝ փաստացի տիրապետվող կրիպտոակտիվների հայտարարագրման համար անհրաժեշտ նոր ենթաբաժիններ, որոնցում լրացման ենթակա տվյալների համար անհրաժեշտ է ապահովել նաև հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև
Նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախատեսվող փոփոխությունները տարածվելու են ինչպես պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, այնպես էլ տարեկան հայտարարագրեի վրա անցումային դրույթներով կրիպտոակտիվներին վերաբերող նորմերի համար սահմանվել են ուժի մեջ մտնելու այլ կարգավորումեր, քանի որ այս օրենքսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո հայտարարտուների կողմից արդեն ներկայացված են եղել իրենց 2024 թվականի տարեկան հայտարարագրերը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական
ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունաված ՀՕ-174-Ն օրենքի, ինչպես նաայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2025 թվականի մայիսի 29-ի N 666-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների կիրարկումը համապատասխան հայտարարագրերի ձևանմուշների հաստատման միջոցով հնարարվորություն ստեղծել հայտարարատու պաշտոնատար անձի համար օրենքով պահանջվող տվյալները հայտարարագրելու և հայտարարագրելուց հետո դրանց հրապարակայնությունն ապահովելու համար։
-
Discussed
18.08.2025 - 02.09.2025
-
Type
Decision
-
Area
Fight against corruption
-
Ministry
Commission for Prevention of Corruption
Views 1444
Print