«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդուման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման գործընթացի լավարկման, այն հանրային պահանջարկին և տեխնոլոգիական զարգացումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Այսպես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:
ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված 1-ին հավելվածի 1-ին կետի համաձայն՝ պետական գրանցման ենթակա են ՀՀ ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված՝ 50 սմ3-ից ավելի բանվորական ծավալով շարժիչ կամ 4 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող և 50 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնող մոպեդները, մոտոցիկլները, տրիցիկլերը, քվադրիցիկլները, թեթև մարդատար ավտոմոբիլները, բեռնատար ավտոմոբիլները, ավտոբուսները և դրանց կցորդները (կիսակցորդները)։
Տեխնոլոգիական զարգացման ներկա պայմաններում, միջազգային ավտոշուկայում, մասնավորապես էլեկտրոմոբիլների արտադրության բնագավառում, հանդիպում են վերը նշված տեխնիկական չափանիշներից ցածր տեխնիկական տվյալներով մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլեր, քվադրիցիկլներ, թեթև մարդատար ավտոմոբիլներ, ավտոբուսներ)։
Ավելին, եվրոպական երկրներում գործող ԵՄ-168/2013 հրահանգի պահանջների համաձայն՝ այդ երկրներում պետական գրանցման ենթակա են 0.25 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող և 25 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնող տրանսպորտային միջոցները, հետևաբար ՀՀ-ում տրանսպորտային միջոցների պետական գրանցման և դրանց շահագործման օբյեկտիվ ակնկալիքն ապահովելու համար անհրաժեշտ է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկն ընդլայնել՝ նախատեսելով այնպիսի տեխնիկական տվյալներ ունեցող տրանսպորտային միջոցների պետական գրանցում, որոնց շահագործման ակնկալիքը կարող է ունենալ հանրությունը՝ տեխնոլոգիական զարգացման և միջազգային պահանջարկի հաշվառմամբ։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ներկայիս 4 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ և 50 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնելու հնարավորություն ունենալու տեխնիկական տվյալները փոխարինել 0.25 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ և 25 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնելու հնարավորություն ունենալու տեխնիկական տվյալներով։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը կապված չէ ՀՀ կառավարության ռազմավարկան ծրագրերի հետ։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու, սակայն ենթադրվում է, որ տեխնիկական տվյալներով տրանսպորտային միջոցների գրանցման արդյունքում կավելանան համայնքային բյուջեների եկամուտները, որի չափն այս փուլում դժվար է կանխատեսել։
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական տվյալները համապատասխանեցնել միջազգային պահանջներին և ապահովել երթևեկության անվտանգությունը, քանի որ նախագծով առաջարկվող տեխնիկական տվյալներ ունեցող տրանսպորտային միջոցները ներկայումս կարող են շահագործվել ՀՀ-ում առանց պետական գրանցման և հաշվառման (առանց հաշվառման համարնիշերի և հաշվառման վկայագրի), ինչը երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից մեծ ռիսկեր կարող է առաջացնել։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Discussed
18.08.2025 - 02.09.2025
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 1193
Print