Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

          Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխությունների կիրարկման ապահովմամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

          Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մայիսի 29-ին ընդունվել են ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Ի թիվ այլնի՝ օրենսդրական փոփոխություններով Պետական վերահսկողական ծառայությանը վերապահվել է նոր՝ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթ:

          Նոր գործառույթի իրականացման համար անհրաժեշտ են ընդունել օրենքով սահմանված ենթաօրենսդրական ակտեր, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների, որոնց մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: (...):

            Նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատել պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:     Նախագիծը մշակվել է ի կատարումն օրենքի վերը նշված դրույթի և ՀՀ վարչապետի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 696-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի:

  1. Ակնկալվող արդյունքը.

          Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Ծառայությանը վերապահված նոր գործառույթի՝ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառույցները.

          Նախագծերը մշակվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

  • Discussed

    14.08.2025 - 04.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    State Supervision Service

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1271

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: