Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Anna Asatryan 17.08.2025 00:30:47 Անարդյունավետ, կործանարար որոշում Վերոնշյալ դիրքորոշումներին ի պատասխան հնարավորինս մեկնաբանվել է Նախագծի նպատակը, խնդիրները և լուծումները:
2 Տաթևիկ Սարիբեկյան 17.08.2025 08:31:53 1.Նախագիծը պարունակում է ռիսկեր,որոնք կարող են բերել մարզային բնակչության համար տեխնիկական,տրանսպորտային,ֆինանսական դժվարությունների։ 2.Միանձնյա ղեկավարի ընտրվելու դեպքում պարունակում է կոռուպցիոն,կողմնակալ վերաբերմունքի և այլ ռիսկեր։ 3.Կարող է բերել աշխատատեղերի կրճատման,որը բողոքի ալիք կբարձրացնի։ Առաջարկում եմ միավորել միայն ավելի փոքր թվով բնակչություն սպասարկող,ինչպես նաև տարացքային իրար մոտ գտնվող ԲԿ ները։ 1. Նախագիծը որևէ ռիսկ չի պարունակում մարզային բնակչության համար, քանի որ մարզի քաղաքներում գործող բժշկական կազմակերպությունները շարունակելու են գործել, պարզապես այլ կարգավիճակով: 2. Կոռուպցիան որևէ առնչություն չունի կազմակերպության ղեկավարի ընտրության հետ: 3. Գործող օրենսդրության համաձայն, հնարավոր է միաձուլել Առողջապահության նախարարության ենթակա մարզային բժշկական կազմակերպությունները: Առկա գործող օրենսդրության պահանջնեին համապատասխան մշակվել է սույն նախագիծը:
3 Դանիել Հունանյան 17.08.2025 22:38:18 Հաշվի առնելով մարզային առողջապահությունբւմ իմ բազմամյա աշխատանքային փորձը,առաջարկում եմ,որպես ղեկավար մարմին ձևավորել խորհուրդ՝բժշկական կենտրոններից մեկական բժիշկ,,համայնքապետարանից և համայնքներից հանրային հեղինակություն վայելող մարդիք—հասարակական կարգով և խորհրդի նախագահ հաստիքային Առաջարկն ընդունելի է, քանի որ այն բխում է Առողջախահության նախարարության կողմից ընդունված տեսլականից, մասնավորապես Առողջապահության նախարարության կողմից նախատեսվում է Առողջապահական կազմակերպությունները ղեկավարումը իրականացնել կոլեգիալ մարմնի կողմից: Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան իրավական դաշտ` օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունում: Նախագիծը մշակելիս առաջնորդվել ենք առկա գործող ներկայիս օրենսդրական դաշտից:
4 Տաթևիկ Գրիգորյան 18.08.2025 12:34:15 Առաջարկվող նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Եթե չի նախատեսվում ծախսերի նվազեցում, ապա հարց է առաջանում իմաստը այս նախագծի։ Շարունակաբար արհամարվում է ազգաբնակչության կարծիքը։ Արդյունավետության գնահատման գործիքներ չկա, հանրային լսումներ չեն իրականացվել, հետազոտություններ չեն իրականացվել։ Քանդել, քանդել մինչև վերջ․․․ Հաշվի առնելով, որ մարզային բժշկական կենտրոնները պետական և/կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներից չեն ֆինանսավորվում իրենց ընթացիկ գործունեությունը ապահովելու նպատակով, հետևաբար Նախագծի ընդունմամբ բյուջեներում որևէ փոփոխություն չի նախատեսվում:
5 Արմեն Թումանյան 19.08.2025 02:01:37 Առանձին մարզային բժշկական կենտրոնների միաձուլման ձևով վերակազմակերպելու և դրա արդյունքում յուրաքանչյուր մարզում միայն մեկ բաժնետիրական ընկերություն (մեկ բժշկական կենտրոն) ստեղծելու վերաբերյալ այս նախագիծը հաստատման դեպքում որևէ լավ արդյունքի չի հանգեցնելու, և մարզային առողջապահությունը կազմաքանդելու վտանգ է առաջանալու: Որոշման «հիմնավորման» մեջ նշվում է երկու պատճառ 1) Կառավարման արդյունավետության բարձրացում. Ինչպե՞ս է Սյունիքի մարզի բժշկական կենտրոնի՝ հավանաբար Կապանում տեղակայված տնօրենը արդյունավետորեն կառավարելու Սիսիանում կամ Գորիսում գտնվող հաստատությունը: Նույն օրինակը կարելի է բերել բոլոր մարզերի դեպքում: Իրականում «կառավարումը» ոչ թե արդյունավետ է դառնալու, այլ ընդամենը նախարարության համար որոշ հարցեր «հեշտացվելու են»: Օրինակ, ոչ թե ավելի քան չորս տասնյակ բժշկական կենտրոնի նախահաշիվ ու հաստքացուցակ են հաստատելու, այլ՝ տասը: Ոչ թե ստիպված են լինելու առնչվել ավելի քան չորս տասնյակ տնօրենի, այլ տասը տնօրենի հետ: 2) Վարչատնտեսական անձնակազմի կրճատում և հետևաբար ծախսերի նվազում. Անձնակազմում ո՞վ է կրճատվելու: Պահեստապետ, բանվոր, վարորդ, տնտեսական պատասխանատու չի լինելու՞ ենթակա հիմնարկներում: Հաշվապահ, որակի կառավարիչ և այլ ադմինիստրատիվ աշխատողներ չեն լինելու՞: Իհարկե լինելու են: Այդ դեպքում ի՞նչ ծախսերի կրճատում: Բացի այդ, միաձուլվող կենտրոնների տնօրենների կրճատման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու ունենալ հիմնարկների ղեկավարներ՝ նրանց համապատասխան տեղակալներով: Այս առումով էլ որևէ էական փոփոխություն չի լինելու: Տեղերում կրճատվելու են գնումների պատասխանատուները, բայց նոր ստեղծվող «մոնստրների» գնումների գործընթացի համար անհրաժեշտություն է առաջանալու ունենալ ոչ թե մեկ գնումների մասնագետ, այլ գնումների բաժին: Իսկ թե ինչ պրոբլեմներ են առաջանալու այս «օպտիմալացում» կոչվածից, առողջապահության ոլորտի ցանկացած աշխատողի համար պարզ է: Վերջում հռետորական հարց. իսկ նախագծի հեղինակները երբևէ բժշկական կենտրոն ղեկավարե՞լ են: Նախագծի ընդունմամբ մարզային առողջապահությունը կազմաքանդելու որևէ վտանգ առաջանալու հարց չկա: Քանի որ Առողջապահության նախարարության ենթակա մարզային բժշկակական կազմակերպությունները «չեն վերանալու», շարունակելու են գործել որպես նոր ստեղծված կազմակերպության ենթակառուցվածքներ, մասնավորապես օրինակ միաձուլվող 4 կազմակերպությունների դեպքում 4 տնօրենի փոխարեն կլինի 1 տնօրեն: Նախագծի հիմնավորմամբ նշված պատճառները կանխատեսելի են` 1) Կառավարման արդյունավետության բարձրացում: Այո, նախատեսվում է, որ ստեղծված կազմակերպության տնօրենը կունենա այնքան փորձառություն, հմտություն, պահանջվող կոմպենտենցիաներ, կառավարման փորձ, որ կկարողանա ղեկավարել նոր ստեղծված կազմակերպությունը` իր ենթակառուցվածքներով, այս դեպքում միաձուլվող բժշկական կազմակերպությունները: Առողջապահության նախարարությունը կարողությունների և ռեսուրսների առումով որևէ խոչընդոտ չունի կամ «հեշտացնելու» հարցեր չկան նախահաշիվների, հաստիքացուցակների և կառուցվածքների հաստատման համար: Դեռ ավելին, մարզային առողջապահական կազմակերպությունների (թվով 42) նախահաշիվները, հաստիքացուցակները և կառուցվածքները արդեն իսկ հաստատվել են Առողջապահության նախարարության ենթակայության հանձնվելուց հետո: 2) Վարչատնտեսական անձնակազմում կրճատումները լինելու են քանակների: Մասնավորապես, եթե յուրաքանչյուր առանձին բժշկական կազմակերպություններում լինում էին 2-3 հաստիք հաշվապահ, հաշվետար, գանձապահ, ընդհանուր առմամբ` նվազագունը 5-8 հաստիք, ապա նոր ստեղծվող կազմակերպությունում հնարավոր է առավելագույնը 3-5: Բացի այդ նախատեսվում է կրկնվող, խաչվող գործառույթներ իրականացնող հաստիքների կրճատում (օրինակ գլխավոր հաշվապահներ): Ինչ վերաբերվում է գնումների մասնագետների կրճատմանը, այո չի բացառվում, որ նոր ստեղծվող կազմակերպությունում կկզմավորվի գնումների բաժին, որը կհամալրվի բժշկական կազմակերպությունների լավագույն գնումների մասնագետներով: Նոր ստեղծվող կազմակերպությունը գնումները կկազմակերպի կենտրոնացված կարգով, որի արդյունքում` կայացած մրցույթները (չափաբաժինները) հնարավորինս կբացառվեն, կունենանք տնտեսումներ: Ընդ որում, ներկայիս բժշկական կազմակերպություններում մրցույթները չեն կայանում` մասնակիցների համար ոչ շահավետ լինելու պատճառով (քանակները փոքր են):
6 Անյուտա Լալայան 19.08.2025 14:02:04 Անհասկանալի է,թե ինչպես է հնարավոր օպտիմալացնել առողջապահական համակարգը՝ դուրս թողնելով վարչական աշխատողներին,որոնք ապահովում են բուժհաստատությունների կազմակերպված աշխատանքը:Առողջապահությունն արդյունավետ կարող է գործել միայն թիմային մոտեցմամբ,որտեղ յուրաքանչյուրի դերը կարևոր է՝ բժշկից մինչև հաշվապահ:Նման որոշումները կարող են հանգեցնել քաոսի,ծանրաբեռնվածության աճի և որակի անկման:Առողջապահական համակրգում ցանկացած օպտիմալացման գործընթաց պետք է հիմնված լինի կառուցվածքային վերլուծության վրա՝ ներառելով բոլոր օղակների արդյունավետության գնահատումը:Վարչական անձնակազմի կրճատումը,առանց համակարգային տեսլականի,կարող է խաթարել բուժհաստատությունների բնականոն աշխատանքը:Հասկանալի է,որ համակարգը կարիք ունի փոփոխությունների,բայց երբ վարչական անձնակազմը դուրս է մղվում ,շատ գործառույթներ կմնան անկառավարելի և թերի:Իրականում բուժաշխատողների կողքին կագնած անձնակազմն է ապահովում,որ ամեն ինչ սահուն և կազմակերպված ընթանա:Եկեք չմոռանանք ՝ առողջապահությունը միայն բժշկություն չէ,այլ համակարգ:Եթե նպատակն է առողջապահության ոլորտը կաթվածահար անել,ապա հենց այդպես էլ պետք է շարունակել ՝կրճատելով վարչական աշխատողներին,որոնք ապահովում են հաստատությունների կազմակերպած և հաշվետու աշխատանքը:Այս որոշումը ոչ թե օպտիմալացում է,այլ սխալ հաշվարկված քայլ՝առանց համակարգային մոտեցման: Միաձուլվող կազմակերպությունների վարչական անձնակազմի կրճատումը չի կարող հանգեցնել մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի վրա կամ ստեղծել քաոս: Մասնավորապես, օրինակ 4 միաձուլվող կազմակերպությունների գլխավոր հաշվապահների կրճատումը (4-ի փոխարեն 1-ը) չի կարող խաթարել բուժհաստատությունների բնականոն աշխատանքը կամ ստեղծել անկառավարելի իրավիճակ: Բացի այդ, վարչատնտեսական հաստիքների կրճատումը չի կարող կաթվածահար անել առողջապահության ոլորտը, մի պարզ պատճառով, որ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցելու տեսակետից ոչ մի ազդցություն չեն ունենում: Այո, Առողջապահությունը համակարգ է, որը պետք է կարողանա ներկա և սպասվելիք մարտահրավերներին դիմակայել, որի համար անհրաժեշտ է ծախսերի արդյունավետ կառավարում:
7 lragrogh.com 20.08.2025 18:16:41 ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՀՀ կառավարության «2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ Հանրային քննարկման ներկայացված է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մարզային առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ արդյունքում ստեղծելով մեկ ընկերություն։ Թեև նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման քայլը կնպաստի ծախսերի կրճատմանը և առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը, մեր գնահատմամբ այն պարունակում է լուրջ ռիսկեր, մասնավորապես․ Ծախսերի աճի ռիսկ – Վարչական պաշտոնների կրճատումը չի երաշխավորում ծախսերի նվազում, քանի որ նորաստեղծ ընկերության աշխատակիցների աշխատավարձերը կարող են բարձրանալ լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառով։ Բացի այդ, կառավարման համար կպահանջվեն միջին օղակների նոր պաշտոններ, որոնք կբերեն լրացուցիչ ծախսերի։ Վերահսկողության նվազում և կոռուպցիոն ռիսկերի աճ – Մեկ տնօրենին դժվար կլինի վերահսկել տարածված բոլոր կենտրոնների աշխատանքը։ Սա կնվազեցնի վերահսկողությունը տեղերում և կբարձրացնի կոռուպցիոն ռիսկերը․ թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը կնվազի, իսկ շահերի բախումների հավանականությունը՝ կավելանա։ Արագ արձագանքման խնդիրներ – Կենտրոնացված կառավարման պայմաններում օպերատիվ որոշումների ընդունումը կարող է դանդաղել, ինչը կազդի բժշկական ծառայությունների որակի և մատչելիության վրա։ Ծառայությունների հասանելիության նվազում – Որոշ մասնագիտացված ծառայություններ կարող են կենտրոնանալ մեկ վայրում, ինչի հետևանքով հիվանդներն ու աշխատակիցները ստիպված կլինեն երկար ճանապարհ անցնել։ Սա կհանգեցնի գերծանրաբեռնվածության հիմնական կենտրոններում և մի շարք համայնքների անբավարար սպասարկման։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ եզրակացնում ենք, որ նախագծի ընդունումը ոչ միայն չի ապահովի ծախսերի կրճատում և արդյունավետ կառավարում, այլև կհանգեցնի կառավարման անկատարության, ծառայությունների որակի անկման և ամենակարևորը՝ կբարձրացնի կոռուպցիոն ռիսկերը։ Առաջարկում ենք․ Նախագծի քննարկումը շարունակել և այն դարձնել լայն հասարակական ու մասնագիտական քննարկման առարկա՝ նախքան վերջնական որոշում կայացնելը։ Միաժամանակ մշակել և ներդնել հակակոռուպցիոն ապահովիչ մեխանիզմներ՝ անկախ վերահսկողության մարմնի ներգրավմամբ, պարբերական աուդիտների իրականացման միջոցով, ինչպես նաև ծախսերի և ծառայությունների թափանցիկ հաշվետվությունների հրապարակմամբ։ Միայն այսպիսի համալիր մոտեցմամբ հնարավոր կլինի կանխել համակարգի վերահսկողության թուլացումը, ծառայությունների որակի անկումը և կոռուպցիոն ռիսկերի ավելացումը։ Միաձուլման պարագայում բժշկական կազմակերպությունների կրկնվող, խաչվող գործառույթներ իրականացնող հաստիքները կկրճատվեն, իսկ նոր ստեղծվող կազմակերպությունում կսահմանվի տվյալ գործառույթը իրականացնող հաստիքի օպտիմալ քանակ, որտեղ հնարավոր է նաև աշխատավարձի բարձրացում, բայց ոչ ավել գործող հաստիքների աշխատավարձների հանրագումարից: Հաշվի առնելով, որ մարզի քաղաքներում գործող բժշկական կազմակերպությունները շարունակելու են գործել, հետևաբար նոր ստեղծվող կազմակերպությունը կունենա գործադիր տնօրեն և մնացած կենտրոններում պատասխանատուներ: Հաշվի առնելով, որ լինելու են պատասխանատուներ մասնագիտական (բժշկական) ուղղությամբ, հետևաբար վերջինիս հիմնական գործառույթն է լինելու բժշկական ծառայությունների որակի և մատչելիության ապահովումը: Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կենտրոնացում չի նախատեսվում: Ներկայումս, գործող որոշ բժշկական կազմակերպություններում որոշ ծառայություններ թերծարնաբեռնված են և բացասական ազդեցություն են ունեն Կազմակերպության ֆինանսական ընդհանուր վիճակի վրա: Միաձուլումից հետո ստեղծված նոր կազմակերպության կազմում գործող կենտրոնների ֆինանսական շատ հոսքերի հաշվին հնարավոր կլինի պահպանել թերծանրաբեռնված ծառայությունները, որով կապահովվի բնակչությանը բժշկական օգնության հասանելիությունը: Ներկայումս գործող օրենսդրության համաձայն, միաձուլվող կազմակերպություններից մեծամասնության համար աուդիտը պարտադիր պահանջ չէ: Սակայն Միաձուլումից հետո նոր ստեղծվող կազմակերպության համար այն արդեն իսկ կդառնա պարտադիր պահանջ (միաձուլման արդյունքում կդառնան միջին կամ խաոշոր), որն էլ ենթադրում է, ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնություն և թափանցիկություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: