Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հար­­­­­կա­­յին օրենս­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27-րդ կետով.

«27) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետա­կան աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) և դրանց գծով հաշվարկվող տոկո­սա­դրույք­­ների սուբ­­սիդավորման գումարները՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառ­յալ:»:

Հոդված 2.   Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում՝

  • բ. ենթակետից հանել ««բ2»,» բառը,
  • բ2. ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
  • բ3. ենթակետից հանել «՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցու­թյան» բառերը:

Հոդված 3.  Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը 20-րդ կետից հետո լրացնել հետև­յալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ կետով.      

«21) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետա­կան աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) տոկո­սա­դրույք­­ների սուբ­­սիդավորման գումարների հաշվին կատարված ծախսերը՝ 2026 թվա­կանի դեկտեմբերի 31-ը ներառ­յալ:»:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­­դող օրվանից և կիրառվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարա­բերությունների նկատմամբ:

  • Discussed

    08.08.2025 - 29.08.2025

  • Type

    Law

  • Area

    Agriculture, State revenue, Economy, Financial, Economical

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1968

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: