Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2025թ. հուլիսի 3-ի ՀՀ կառավարության 907-Լ որոշման փոփոխություններով սահմանվեց ՀՀ նախարարությունների և կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդի նպատակը: Սույն փոփոխությունը  բխում է հանրային վստահության, մասնակցային քաղաքականության, որոշումների կայացմանը ժողովրդավարական հիմնարար տարրերի ապահովման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից:

 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2025թ. հուլիսի 3-ի ՀՀ կառավարության 907-Լ որոշման փոփոխություններով և լրացումներով պայմանավորված՝ կա անհրաժեշտություն համապատասխանեցնելու ՀՀ նախարարությունների և կառավարության ենթակա մարմինների կանոնադրությունները: 

 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Պաշտպանության նախարարության կանոնադրության համապատասխան կետում, ըստ 2025թ. հուլիսի 3-ի ՀՀ կառավարության 907-Լ որոշման:  

Հաշվի առնելով վերոգրյալը՝  Պաշտպանության նախարարության կանոնադրության մեջ փոփոխությունը պետք է իրականացվի համապատասխան իրավական ակտով:            

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի կողմից:

 5. Կապը ռազմավարական ծրագրերի հետ

Համաձայն՝

  1. ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Վարչապետի աշխատակազմ» գլխի «Քաղաքականությունների մշակման գործընթացում հանրային մասնակցության ապահովման գործիքակազմի բարելավում» բաժնի «1.2 Մասնակցային կառավարման գործիքների, կարգավորումների և մեխանիզմների բարելավում» կետից.
  2. «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշման հավելված 1-ի 34-րդ կետի՝ Մասնակցային կառավարման համակարգի բարելավման նպատակով կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝

1) Մասնակցային կառավարման կառուցակարգերի ու գործիքակազմի վերանայում՝ ապահովելով բաց ու ներառական որոշումների կայացման գործընթաց, այդ թվում՝ «նախարարներին կից գործող հասարակական խորհուրդների գործառույթների ու արդյունավետության բարելավմանն ուղղված միջամտությունները»:

Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1568-Լ որոշմամբ հաստատված մասնակցային կառավարման քաղաքականության զարգացման միջոցառումներից։ 

 

6.Ակնկալվող արդյունքը

Սույն ՀՀ Կառավարության  որոշմամբ կատարվող փոփոխության արդյունքում կսահմանվի Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդի նպատակը  նախարարության կանոնադրությունում։

7. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի էական ավելացում չի առաջանում։

  • Discussed

    06.08.2025 - 22.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Office of the Prime Minister

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1130

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: