«ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆ¬ԳԱ¬ՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱ¬ԿԵՐ¬ՊՈՒ-ԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ¬ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Պետական վերոհիշյալ կազմակերպություններն իրենց կանոնադրական նպատակների իրականացման ընթացքում, հանդես գալով այլ պետական կազմակերպությունների հարթակներում, սահմանված կարգով կնքում են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ կատարելով համապատասխան վճարումներն արտաբյուջեի կամ բյուջեի հաշվին, ուստի միավորումը կնպաստի առավել արդյունավետ կառավարել աշխատանքները:
Թանգարանում առկա է 886 թանգարանային առարկա, գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 11 հաստիքներից վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։ Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։ Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։
Որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ թանգարանը պետք է վերակառուցվի որպես Սոցիալիստական մշակույթների թանգարան։ Թանգարանի հիմնական նպատակը կլինի սոցիալիստական մշակույթի առաջացման և զարգացման գործընթացի ընթերցումները՝ կերպարվեստի, դիզայնի, կինոյի և ճարտարապետության նյութերի և թեմատիկորեն փոփոխվող մշտական ցուցադրության միջոցով։
Մասնավորապես, թանգարանը կներկայացնի խորհրդային մշակույթի ձևավորման առանցքային կետերը՝ արվեստի գործերի, կենցաղային առարկաների, տեսալսողական նյութերի, նորաձևության և ճարտարապետության նորարարական և վերլուծական համադրությունների տեսքով։ Թանգարանի սեփական, բավականին հարուստ և բազմազան ֆոնդերը պարբերաբար կհամալրվեն Ազգային պատկերասրահից և մասնավոր հավաքածուներից փոխառնված նյութերով, ինչը կապահովի այդ առարկաների գիտական շրջանառությունն ու հասանելիությունը։
Այսպիսով, թանգարանը կդառնա եզակի հարթակ՝ սոցիալիստական կյանքի և տեսողական մշակույթի քննադատական վերընթերցումների համար։ Այն հանդես կգա բազմապլան ցուցահանդեսային, կրթական և հետազոտական ծրագրերով, որոնք մեծապես կաջակցեն այցելուների տարբեր խմբերի ներգրավմանը և թանգարանի հանրահռչակմանը։
Ներառելով սոցիալիզմի ոչ միայն խորհրդային, այլև միջազգային փորձն ու պատումները՝ թանգարանը ձեռք կբերի բացառիկ դիրքավորում ողջ տարածաշրջանում, որի շնորհիվ այն էականորեն կընդլայնի իր նշանակությունն ու գրավչությունը Հայաստանի սահմաններից դուրս՝ դարձնելով այն Աբովյան քաղաքի և Հայաստանի մշակութային խոշոր կենտրոններից մեկը։
Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի է ունենալու կառավարման և անվան փոփոխություն ու թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի կարգավիճակով։
- Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի ազգային պատկերասրահի «Սոցիալիստական մշակույթների թանգարան» մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրության մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը կհամալրվի նոր ներուժով: ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացն իրականացվում է մշակույթի բնագավառի համընդհանուր բարեփոխումների համատեքստում՝ միտված ռեսուրսների նպատակային բաշխմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «4.9 Մշակույթ» մասի ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների ընդլայնումը և արդիականացումը, պարբերությունից, ինչպես նաև Ժամանակակից արվեստի ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են պարբերության ոլորտի կազմակերպություններում մարկետինգի, սեգմենտացիայի, թիրախավորման, դիրքավորման գիտելիքների և ռեսուրսների ձևավորումը, պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացումը։
-
Discussed
06.08.2025 - 22.08.2025
-
Type
Decision
-
Area
Cultural
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1134
Print