Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

         

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 243-րդ հոդվածով ամրագրված է.

«2.    Աշխատողների անվտանգությունը և առողջության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով աշխատողների համար արտադրության կամ աշխատանքի վտանգավորության աստիճանը` գործատուն ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:»:

«Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության «աշխատանքի հիգիենայի ծառայությունների մատուցում» տեսակը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2005-Ն որոշմամբ լրացվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ։

Վերոնշյալ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ աշխատանքի հիգիենայի ծառայությունների նվազագույն ծավալը սահմանում է Կառավարությունը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է վերը նշված իրավական ակտերի համատեքստում բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության «աշխատանքի հիգիենայի ծառայությունների մատուցում» տեսակի կիրարկման համար անհրաժեշտ աշխատանքի հիգիենայի ծառայությունների նվազագույն ծավալի սահմանման անհրաժեշտությամբ:

2. Առաջարկվող կարգավորումների նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է հաստատել աշխատանքի հիգիենայի ծառայությունների նվազագույն ծավալը, մասնավորապես.

1)      աշխատողների աշխատանքի պայմանների ուսումնասիրություն.

2)     արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոնների ուսումնասիրություն, հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխանության որոշում՝ լաբորատոր-գործիքային հետազոտությունների միջոցով.

3)     աշխատողների աշխատանքի ծանրության և լարվածության ուսումնասիրություն.

4)     աշխատողների աշխատանքի պայմանների գնահատում.

5)     աշխատողների մասնագիտական ռիսկերի գնահատում.

6)     առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ենթակա աշխատողների ընտրություն, բժշկական զննության կազմակերպում.

7)     աշխատողների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների կողմից:

 5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված պահանջի կատարումը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը կնպաստի արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացում աշխատողների առողջության վրա հնարավոր ռիսկերի կառավարմանն ու մեղմմանը, ինչպես նաև մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանը:

 6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 19-րդ կետի 19.1-րդ ենթակետի հետ և բխում է «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասից:

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի կիրարկումը։

  • Discussed

    04.08.2025 - 19.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1472

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: