«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
Հայաստանի հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմինների անձնակազմի սպասարկման համար հատկացվող ծառայողական և սպասարկող, ինչպես նաև հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը և սահմանաքանակի հատկացման ու օգտագործման վիճակի վերաբերյալ կազմված մշտադիտարկման արդյունքների արձանագրության օրինակել ձևը՝ հաստատելու, ավտոմեքենաների հատկացման գործընթացը հստակ կանոնակարգելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 30.01.2025թ-ի N 4 նիստի արձանագրության 28-րդ կետով ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Գործող որոշմամբ կանոնակարգվել են պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի, հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմինների անձնակազմի սպասարկման համար հատկացվող ծառայողական և սպասարկող, ինչպես նաև հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգավորումները, Որոշման թիվ 1 հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաները հատկացվում են հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների և այդ մարմիններին՝ մինչև 100 աշխատողին մեկ ավտոմեքենա, իսկ 100-ից ավել աշխատողների դեպքում՝ յուրաքանչյուր 100 աշխատողին մեկ ավտոմեքենա սկզբունքով։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների դեպքում՝ հաշվարկվում է 100 աշխատողին մեկ ավտոմեքենա ավելացված մարմնի ղեկավարի տեղակալների թվով սկզբունքով։
Հաշվի առնելով, որ մի շարք հանձնարարականների համաձայն պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմինների անձնակազմի սպասարկման համար հատկացվող ծառայողական և սպասարկող, ինչպես նաև հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակի պահանջը փոփոխվել են և Կոմիտե են ներկայացվել նշված տրանսպորտային միջոցների որոշակի քանակություն, հետագայում այն տնօրինելու նպատակով՝ Որոշման մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ, տվյալ մարմիներին սպասարկման համար հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակներին վերաբերող դրույթներում։
Մի շարք տարաընթերցումներից խուսափելու նպատակով հստակ սահմանվել է հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանումը, իսկ գործառնական նշանակություն եզրույթը հանվել է նախագծից։
Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է նոր հավելվածով հաստատել պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմինների անձնակազմի սպասարկման համար հատկացվող ծառայողական և սպասարկող սահմանաքանակը, սահմանաքանակի հատկացման ու օգտագործման վիճակի վերաբերյալ կազմված մշտադիտարկման արդյունքների արձանագրության օրինակել ձևը։ Պետական մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմինների անձնակազմի սպասարկման համար հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակի, հատկացման և օգտագործման վիճակի վերաբերյալ, յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մինչև փետրվարի վերջին տասնօրյակը Կոմիտեն իրականացնում է մշտադիտարկումներ և հաստատված օրինակելի ձևին համապատասխան կազմում է արձանագրություն՝ սույն որոշման պահանջներին բավարարելու կամ խախտելու մասով և Կոմիտեն մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումները շտկելու ուղղությամբ պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ պետք է կազմվի հաշվետվություն և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը այն ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
Նախագծից նաև հանվել են միևնույն գործընթացներին վերաբերող կրկնվող ձևակերպումները։ Սահմանվել են դրույթների տարբերանշանի ձևաչափի սահմանման վերաբերյալ։
- Ակնկալվող արդյունքը
Ներկայացված Նախագծի ընդունման դեպքում կսահմանվի պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմինների անձնակազմի սպասարկման համար հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակը, սահմանաքանակի հատկացման ու օգտագործման վիճակի վերաբերյալ կիրականացվի մշտադիտարկում։
Որոշման մեջ բազմաթիվ փոփոխություններ կատարելու պատճառով նպատակահարմար է տվյալ Որոշումը ներկայացնել նոր խմբագրությամբ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։
-
Discussed
04.08.2025 - 19.08.2025
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
-
Status
Views 1455
Print