ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 19-ի N 1482-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայականի ձևը փոխելու անհրաժեշտությամբ։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները տեղայնացնելու նպատակով 2024 թվականին մշակվեց համապատասխան օրենսդրական դաշտ, այդ թվում՝ ՀՀ կառավարության 19․09․2024թ․ ընդունվեց «Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 1482-Ն որոշումը։ Նշված որոշմամբ հաստատված փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայականի ձևաթուղթը, որը հնարավորություն չի տալիս ապահովելու «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված այն պահանջը, որ փոխադրումների մենեջերին մասնագիտական որակավորումը հավաստող վկայականը տրվում է տեսական քննության դրական արդյունքի դեպքում կամ բեռնափոխադրումներ կատարող կազմակերպություններում վերջին 10 տարվա անընդմեջ կառավարման ստաժ ունենալու հանգամանքով պայմանավորված։ Որակավորման վկայականը երկու տարբեր հիմքերով տրամադրելու հանգամանքով պայմանավորված անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 19․09․2024թ․ N 1482-Ն որոշման մեջ, հնարավորություն ստեղծելով յուրաքանչյուր դեպքի համար որակավորման վկայականում կատարել հստակ նշում վկայականի տրամադրման հիիմքի վերաբերյալ։
Բացի այդ՝ որակավորման վկայականը առավել նպատակահարմար է դարձնել երկլեզու մեկ էջի վրա՝ դրա վրա պաշտոնատար անձի ստորագրությունները և լիազոր մարմնի կնիքը երկու էջում կրկնակի չապահովելու համար։
3․ Ակնկալվող արդյունքը․
Որոշման նախագծի ընդունման դեպքում փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայականը կապահովի ՀՀ օրենսդրության պահանջներն ամբողջովին, կհաստակեցվեն որակավորման վկայականի լրացման պահանջները, կկանոնակարգվեն օրենսդրական բացերը։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի և եկամուտների նվազում կամ ավելացում չի նախատեսվում։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։
-
Discussed
04.08.2025 - 19.08.2025
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 981
Print