Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ՀՀ հար­կա­յին օրենսգրքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հար­կային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում:

Խնդիրն այն է, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համա­խառն եկա­մտից նվա­զեցվող պտուղների և բանջարեղենների որոշ տեսակների (արքայախնձորի, նարինջի, մանդարինի, կիտրոնի, թուրինջի, կիվիի և այլն) պահպանման ժամանակ առա­ջացող բնական կորուստ­ների չափեր սահմանված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող պտուղների և բանջարեղենների որոշ տեսակների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկով հարկ­­­ման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստ­ների չափերն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից՝ ՀՀ էկոնոմիկայի նախա­րա­րու­թյան կողմից առաջարկված և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված՝ խնդրո առարկա չափերի հիման վրա:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկա­մտից նվազեցվող պտուղների և բանջարեղենների որոշ տեսակների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահան­ջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:

  • Discussed

    01.08.2025 - 22.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, State revenue, Economy, Economical

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1406

Print

Suggestions

Արև Մկրտչյան

01.08.2025

Ձեր կողմից ներկայացված նախագիծը, որի նպատակն է սահմանել որոշ պտուղների և բանջարեղենների բնական կորուստների չափերը, կարևոր է հարկային օրենսգրքի լիարժեք կիրառումն ապահովելու համար։ Այն լուծում է մի կոնկրետ խնդիր, որը կապված է շահութահարկի հաշվարկման հետ։ Սակայն այս նախագիծը կարելի է ընդլայնել և ավելի համապարփակ դարձնել՝ ներառելով նաև տնտեսության այլ ոլորտներ, որտեղ նույնպես առկա է բնական կորուստների խնդիրը։ Առաջարկում եմ Կառավարությանը դիտարկել ոչ միայն պտուղների և բանջարեղենների, այլև ավելի լայն ցանկի ապրանքների համար բնական կորուստների չափորոշիչների սահմանումը։ Սա կլինի ավելի համակարգային և երկարաժամկետ լուծում՝ հարկային դաշտը կանոնակարգելու համար։ Ներկայումս բնական կորուստների չափորոշիչների բացակայությունը կամ թերի լինելը խնդիրներ է ստեղծում միայն պտուղ-բանջարեղենի ոլորտում։ Շատ այլ ոլորտներում, ինչպիսիք են՝ Անասնաբուծություն և ձկնաբուծություն. Կենդանիների կորուստները (հիվանդություններ, մահացություն) կամ կերի բնական կորուստները պահպանման ընթացքում։ Սննդի արդյունաբերություն. Սննդամթերքի արտադրության և պահպանման ընթացքում առաջացող կորուստները (օրինակ՝ հացամթերքի չորացում, կաթնամթերքի թթվայնացում)։ Շինարարություն. Շինանյութերի (օրինակ՝ ցեմենտի, ավազի և այլն) պահպանման և տեղափոխման ընթացքում առաջացող բնական կորուստները։ Այս ոլորտներում հարկ վճարողները հաճախ բախվում են անորոշության՝ կապված շահութահարկի հաշվարկման հետ, քանի որ չկան հստակ սահմանված չափորոշիչներ։ Դա հանգեցնում է հարկային վեճերի, վարչական բեռի ավելացման և, որ ամենակարևորն է, խոչընդոտում է ներդրումային գրավչությունը։ Առաջարկվող լուծում և օգուտներ Առաջարկում եմ, որպեսզի Կառավարությունը մշակի համապարփակ ծրագիր՝ բնական կորուստների չափորոշիչները սահմանելու համար ավելի լայն ցանկի ապրանքների համար, որոնք առանցքային նշանակություն ունեն տնտեսության տարբեր ոլորտներում։ Այս մոտեցումն ունի մի քանի առավելություն. Հարկային դաշտի կայունացում և թափանցիկություն: Հստակ կանոնների առկայությունը թույլ կտա հարկ վճարողներին ճշգրիտ հաշվարկել իրենց հարկային պարտավորությունները և կբացառի կամ նվազագույնի կհասցնի հարկային մարմինների հետ վեճերը։ Սա հատկապես կարևոր է փոքր և միջին բիզնեսի համար, որոնց համար նման վեճերը կարող են ֆինանսական մեծ ռիսկեր պարունակել։ Ներդրողները նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ հարկային օրենսդրությունը կանխատեսելի և պարզ է։ Բնական կորուստների վերաբերյալ հստակ կանոնների սահմանումը կդարձնի հարկային դաշտն ավելի գրավիչ և վստահելի։ Վարչական բեռի նվազեցում թույլ կտա հստակ չափորոշիչների առկայության դեպքում նվազեղնել ինչպես հարկ վճարողների, այնպես էլ հարկային մարմինների աշխատանքի ծավալը՝ կապված բնական կորուստների վերաբերյալ ապացույցների հավաքագրման և ստուգման հետ։ Առաջարկում եմ ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ՊԵԿ-ի և ոլորտային փորձագետների մասնակցությամբ։ Այս խումբը կարող է ուսումնասիրել միջազգային փորձը և մշակել համապարփակ չափորոշիչների ցանկ՝ ըստ տնտեսության տարբեր ոլորտների։ Հիմնավորում. Շատ զարգացած երկրներում նմանատիպ չափորոշիչները սահմանված են տարբեր ապրանքների խմբերի համար, ինչը զգալիորեն հեշտացնում է բիզնեսի վարումը և նպաստում տնտեսական աճին։ Այս լայնածավալ առաջարկը, հիմնված ձեր նախագծի հիմնական դրույթների վրա, կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության բարելավման կարևոր քայլ՝ նպաստելով արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորմանը, ինչպես նշված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: