Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ» ԿԱՄ «ՏԵՂԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-----------------------  2025 թվականի N -------

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ» ԿԱՄ «ՏԵՂԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

 

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի և 26.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Սահմանել մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» և «Տեղային» կարգավիճակ շնորհելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
  2. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային ոչ առևտրային կազմակերպությունները պահպանում են իրենց կարգավիճակը համաձայն 2025 թվականի հունվարի 22-ին ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի (եզրափակիչ և անցումային դրույթներ) 3-րդ մասի։ «Ազգային» կարգավիճակը համապատասխանում է «Համապետական» կարգավիճակին։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության                               վարչապետ Ն. Փաշինյան

 

2025 թ. օգոստոսի _

Երևան

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի ------------- ի ----- -ի
N ----- -Ն որոշման



ԿԱՐԳ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ» ԿԱՄ «ՏԵՂԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 


  1. Սույն կարգով սահմանվում են մշակույթի ոլորտում գործունեություն
    իրականացնող մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու հետ կապված հարաբերությունները, նախապաայմանները և չափորոշիչները:

    2. Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Համապետական» կարգավիճակ շնորհում է, այն փոփոխում կամ դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր Մարմին) միջնորդությամբ:

 

Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհում է, այն փոփոխում կամ դադարեցնում է Լիազոր Մարմինը:


  1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին կարգավիճակ
    շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի
    (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծվում է 7 անդամից կազմված
    հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի գործունեությունն
    իրականացվում է հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են
    նախարարի կողմից` ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի անհատական կազմը և
    աշխատակարգը հաստատվում է նախարարի հրամանով: Հանձնաժողովի կազմում կարող
    են ընդգրկվել շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի բնագավառի գործիչներ, փորձագետներ: Հանձնաժողովի նիստին մասնակցելու համար անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել նաև համապատասխան ոլորտների մասնագետներ:

 

  1. «Համապետական» կարգավիճակ շնորհվում է համապետական և համազգային
    նշանակության` բացառիկ գործունեություն իրականացնող թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային գործող
    և նոր ստեղծվող մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպություններին:

 

5․ «Տարածքային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են մարզի շրջանակում՝ բավարարելով մարզային բնակչության մշակութային պահանջմունքները:

 

  1. «Տեղային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բավարարելով համայնքայի բնակչության մշակութային պահանջմունքները:

  2. «Համապետական» կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային գործունեության
    տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության:

  3. «Համապետական» կարգավիճակ կարող է շնորհվել միայն հետևյալ պահանջները և
    պայմանները բավարարող`


1) գործող այն մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք
առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, մնայուն
ձեռքբերումներով հարստացնում և զարգացնում են հայկական մշակութային
ժառանգությունը, նպաստում նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են
ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում հասարակության
բարոյական ու գեղագիտական դաստիարակությանը.


2) նոր ստեղծվող այն մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին,
որոնք մշակութային գործունեության տվյալ ոլորտում առանձնանում են իրենց
բացառիկ բնույթով, և այդ կազմակերպությունների կանոնադրական գործառույթներում նախատեսված են սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներն ու պայմանները:



  1. Օրենքի և սույն կարգի պահանջներն ու պայմանները բավարարող
    մշակութային ոչ առևտրային կազմակերպությունն կարգավիճակ ստանալու նպատակով կարող է նախարարություն ներկայացնել հայտ: Հայտատուն հայտը
    ներկայացնում է նախարարի անունով` նշելով մշակութային ոչ առևտրային
    կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը,
    հեռախոսահամարը և մշակութային ոչ առևտրային կազմակերպության գործունեության
    ոլորտը (ոլորտները): Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով:

    10. Հայտն ընդունում է նախարարության աշխատակազմի համապատասխան
    կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում) և
    այն ուսումնասիրում է տասն աշխատանքային օրվա ընթացքում:

    11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի ներկայացրած
    հայտի ուսումնասիրության արդյունքում կառուցվածքային ստորաբաժանումը
    պարզում է մշակութային ոչ առևտրային կազմակերպության համապատասխանությունը
    կամ անհամապատասխանությունը օրենքի և սույն կարգի պահանջներին ու
    պայմաններին, ինչպես նաև` տվյալ ոլորտում «համապետական» կարգավիճակ ունեցող
    մշակութային ոչ առևտրային կազմակերպության առկայությունը: Հայտի
    ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են, և տրվում է գրավոր տեղեկանք:

    12. Ներկայացված հայտը նախարարի կողմից մերժվում է, եթե տվյալ ոլորտը և
    տեսակը ներկայացնող որևէ մշակութային ոչ առևտրային կազմակերպության արդեն
    իսկ շնորհվել է «համապետական» կարգավիճակ:

  2. Եթե կառուցվածքային ստորաբաժանումը սույն կարգի 10-րդ կետով սահմանված
    ժամկետում հայտի ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո, պարզում
    է, որ`


1) տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող որևէ մշակութային ոչ առևտրային
կազմակերպության արդեն իսկ շնորհվել է «համապետական» կարգավիճակ, ապա մեկ
աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է հայտը մերժելու վերաբերյալ
գրություն` կցելով հայտի ուսումնասիրության արդյունքի մասին գրավոր
տեղեկանքը, և ներկայացնում է նախարարին` ստորագրման.


2) տվյալ հայտը բավարարում է սույն կարգի պահանջներին և
պայմաններին, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտն ու դրա
ուսումնասիրության արդյունքի մասին գրավոր տեղեկանքը ներկայացնում է
նախարարին:

14. Նախարարը հրավիրում է հանձնաժողովի նիստ, որը հայտի քննարկման
արդյունքում տալիս է մշակութային ոչ առևտրային կազմակերպությանն հայտարկված
կարգավիճակ շնորհելու կամ մերժելու վերաբերյալ եզրակացություն:
Հանձնաժողովի նիստ հրավիրելու դեպքում, նախարարի հանձնարարությամբ,
կառուցվածքային ստորաբաժանումը նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ
աշխատանքային օր առաջ հանձնաժողովի անդամներին իրազեկում է հանձնաժողովի
նիստի հրավիրման, տեղի, ժամանակի մասին` նրանց առաքելով նիստի օրակարգը և
համապատասխան նյութերը, որոնք հասցեատիրոջն են տրամադրվում առձեռն կամ
էլեկտրոնային փոստի կամ ֆաքսիմիլային կապի միջոցով:


  1. Ներկայացված հայտը հանձնաժողովի կողմից մերժվում է, եթե մշակութային ոչ
    առևտրային կազմակերպությունը չի բավարարում սույն կարգի
    պահանջներ ու պայմանները:

  2. Մշակութային ոչ առևտրային կազմակերպությանն հայտարկված կարգավիճակ
    շնորհելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց
    հետո կառուցվածքային ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում
    նախապատրաստում է հայտատուին ծանուցելու վերաբերյալ գրություն` դրան կցելով
    հանձնաժողովի եզրակացության պատճենը, և ներկայացնում է նախարարին`
    ստորագրման:

    17. Հանձնաժողովի կողմից հայտը բավարարվելու դեպքում կառուցվածքային
    ստորաբաժանումը նախապատրաստում է ոչ առևտրային կազմակերպությանն
    կարգավիճակ շնորհելու մասին միջնորդությունը Լիազոր Մարմին ` կցելով մշակութային ոչ
    առևտրային կազմակերպությանն «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու մասին, իսկ «Համապետական» կարգավիճակ շնորհելու դեպքում՝
    Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու վերաբերյալ գրություն` կցելով մշակութային ոչ առևտրային կազմակերպությանն «համապետական» կարգավիճակ շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերը, և ներկայացնում է նախարարին` ստորագրման:

  3. Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Լիազոր մարմնի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում մշակութային ոչ առևտրային կազմակերպության
    կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության չկատարման դեպքում`
    նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում
    կազմակերպությանն «համապետական» կարգավիճակ շնորհելու մասին որոշումը չեղյալ
    ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման
    նախագիծը կամ չեղյալ է ճանաչում «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորգելու վերաբերյալ Լիազոր Մարմնի որոշումը:

  4. Նախարարի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

  • Discussed

    31.07.2025 - 18.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Contemporary art

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1263

Print

Suggestions

Nane Mikaelyan

10.08.2025

ԿԳՄՍՆ-ի հերթական տափակությունը: Հղում եք անում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքին, սակայն մոռանում եք, որ այդ նույն օրենքում չկա «մշակութային կազմակերպություն» տերմինի բացատրությունը, ինչին եք դուք կարգավիճակ տալու? Մի մոռացեք, որ Սահմանադրությամբ ցանկացած ոգ կարող է հիմնել նման կազմակերպություն: Սա անհեթեթ նախագիծ է ու ի սկզբանե չարժեր փոխել օրենքը: Մարդ արդեն չգիտի ձեր որ նախագծից ավելի շատ հիասթափվի:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: