Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 14-րդ կետը:

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգը և չափը: Մասնավորապես, յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության համար վճարվող այցելության վճարի չափը կազմում է`

  • տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելություն` 800 դրամ,
  • տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարված այցելություն` 200 դրամ:

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարված այցելությունների համար Ծառայության՝ թե ՀՀ մարզերի, թե Երևան քաղաքի համապատասխան աշխատողների այցելությունների համար նախատեսված է գումարի միասնական չափ` 200 դրամ, սակայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հունվարի 31-ի N 270-Ն որոշմամբ լրացումներ են կատարվել Երևանի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ, որի համաձայն՝ «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ կազմում է 150 դրամ:

Քանի որ Որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ Երևան քաղաքում մեկ ուղևորություն կատարելու սակագինը կազմել է 100 դրամ, 200 դրամ սահմանելը տրամաբանական էր՝ հաշվի առնելով ուղևորության երկկողմանի լինելը:

Քանի որ ներկայում մեկ ուղղությամբ ուղևորության արժեքը դարձել է 150 դրամ, երկկողմանի ուղևորությունը կրկնապատկվելու է և կազմելու է 300 դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր այցելության համար համապատասխան աշխատողը ստանալու է 100 դրամ ավել գումար՝ գործող վճարի չափի համեմատ:

Բացի այդ, 2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր ՀՀ կառավարության որոշումների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից մեկը՝ նշված օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված նորմը, վերաբերում է Ծառայության համապատասխան աշխատողների տնային կամ գտնվելու վայր այցելությունների համար վճարման չափն ու կարգը հաստատելուն: Ելնելով այդ նորմի ձևակերպումից` իրականացվել են նաև ՀՀ կառավարության գործող որոշման՝ իրավական և տեխնիկական համապատասխանեցումներ վերը նշված լիազորող նորմի հետ:

Բացի այդ, կատարվել են տեխնիկական համապատասխանեցումներ, օրինակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել և 01.01.2024 թվականից չի գործում, հետևաբար այդ որոշմանը հղում կատարելը ճիշտ չէ:

Այցելություններ և մոնիթորինգ փաստացի իրականացվում է նաև զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում, և դրանք իրականացնող սոցիալական մասնագետները վարձատրվում են նույն պայմաններում, ինչ այլ այցելությունների և մոնիթորինգի դեպքում, ինչից ելնելով իրականացվում է նաև այդ հարաբերությունների ամրագրում այս որոշմամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունմամբ Ծառայության՝ Երևան քաղաքում տեղակայված տարածքային կենտրոնների այն աշխատողները, որոնք իրականացնելու են տնայցեր ստանալու են ուղևորափոխադրման համար այնպիսի փոխհատուցում, որը համահունչ է Երևան քաղաքում ուղևորափոխադրումների սակագնին:

Նախագծով ապահովվելու է նաև ՀՀ կառավարության որոշման համահունչությունը 2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ մտած «Սոցիալական աջակցության մասին» օրենքի հետ:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի Ծառայության՝ Երևան քաղաքում տեղակայված տարածքային կենտրոնների՝ տնայց իրականացնող աշխատողներին վճարել այցելությունների համար այնպիսի գումար, որը համարժեք է Երևան քաղաքում ուղևորափոխադրումների սակագներին՝ հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հունվարի 31-ի N 270-Ն որոշմամբ կատարված լրացումները, ինչպես նաև՝ կկիրառվի միասնական տերմինաբանություն՝ 2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ մտած «Սոցիալական աջակցության մասին» օրենքի համեմատ։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։

5. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին պարբերության պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։

 

 

  • Discussed

    28.07.2025 - 12.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 961

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: