««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 186-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 186. Արգելված առարկաների հանձնումը քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց
Քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձին արգելված առարկա հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկաների բռնագրավմամբ:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորհարյուրապատիկից հազարապատիկի չափով՝ արգելված առարկաների բռնագրավմամբ:
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով՝ արգելված առարկաների բռնագրավմամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) երրորդ պարբերությունը «186» թվից հետո լրացնել «(եթե իրավախախտումը կատարվել է ձերբակալվածներին պահելու վայրերում)» բառերով:
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի ծառայողները՝ սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
նախագահ
Վ. Խաչատուրյան
-
Discussed
28.07.2025 - 18.08.2025
-
Type
Law
-
Area
Justice, Penitentiary
-
Ministry
Ministry of Justice
Views 1260
Print