Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Պետական ծառայողի կատարողականի կառավարման կարգը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, էկոպարեկային ծառայողների, հարկադիր կատարողների և պրոբացիայի ծառայողների կատարողականների կառավարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման և հարակից օրենքների և որոշման նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» վերտառությամբ 6․3-րդ գլխում որպես առաջնահերություն է սահմանված հանրային ծառայության համակարգի վերանայումն ու արդիականացումը, որի շրջանակում հանրային ծառայության համակարգում պետք է ապահովվի՝ միասնական հորիզոնական համակարգ, մասնավորապես պետական համակարգում աշխատողների կարգավիճակը սահմանող, պաշտոնների դասակարգման, աշխատանքի ընդունման ու ազատման, կատարողականի գնահատման, վերապատրաստումների, աշխատանքի կազմակերպման և այլ հարաբերությունները կարգավորող միասնական օրենսդրություն: Միաժամանակ սահմանված է, որ կատարողականի գնահատման համակարգը պետք է արդիականացվի, և պարգևատրման ու խրախուսման ինստիտուտը պետք է հենվի արժանիքահենք սկզբունքների վրա, պարգևատրումները պետք է զատվեն վարձատրությունից: Վերոհիշյալ դրույթին համապատասխան գործողություն է նախատեսված Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայությունում կատարողականի գնահատման համակարգը ներդրվել է 2012 թվականից՝ Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմամբ:

          Այն բաղկացած է երկու մասից՝

  1. աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների գնահատում Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ՝ նաև Համակարգ) միջոցով.
  2. ծառայողի՝ կառավարչական և անձնային հմտությունների գնահատում՝ թղթային եղանակով:

          Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման կարգավորումների համաձայն՝ կատարողականի գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում ծառայողի խրախուսման, վերապատրաստման կարիքների բացահայտման համար։ Միաժամանակ սահմանված է, որ կատարողականի գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում նաև աշխատողների ներուժի ճիշտ օգտագործման, նրանց մասնագիտական կարողությունների զարգացման ու շահադրդման, ինչպես նաև աշխատանքները ռացիոնալ տեղաբաշխելու և արդյունավետ կառավարում իրականացնելու գործընթացները բարելավելու համար:

          «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքով (այսուհետ՝ նաև Օրենք) վերանայվեցին քաղաքացիական ծառայության համակարգի մի շարք առանցքային տարրեր, ինչպես օրինակ՝ պաշտոնների գնահատման և դասակարգման, կադրերի համալրման, կատարելագործման ինստիտուտները, որոնց համատեքստում վերանայվեցին նաև անձնակազմի կառավարման մեթոդները, դրանց թվում սահմանվեց անձնակազմի արդյունավետության բարձրացման գործընթացում կատարողականի գնահատման արդյունքները որպես հիմնական գործիք դիտարկելու հնարավորությունները (ինչպես օրինակ՝ տեղափոխում, փոխադրում, գործուղում, վերապատրաստում, նախապատվության իրավունք և այլն)։

Բացի այդ, Եվրոպական միության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» նախաձեռնության կողմից հրապարակված «Հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման 2019 թվականի զեկույցում[1]», (այսուհետ՝ Զեկույց) ծրագրի փորձագետները անդրադարձել են նաև կատարողականի գնահատման համակարգին: Վերջինիս վերաբերյալ եզրակացությունը հիմնականում բովանդակում է հետևյալը. «(...) Օրենքով կապ է հաստատվում կատարողականի գնահատման և վերապատրաստման կարիքների հայտնաբերման, խրախուսման միջոցների տրամադրման և օրենքով նախատեսված դեպքերում արտոնությունների իրավունքի շնորհման միջև, սակայն, օրենքով ուղղակիորեն չի սահմանվում, որ քաղաքացիական ծառայողները պետք է տեղեկացված լինեն այն նպատակների մասին, որոնց հիման վրա իրենք գնահատվելու են, դրանց արդյունքները պետք է արձանագրվեն գրավոր և պետք է ապահովվի քաղաքացիական ծառայողի ու նրա անմիջական ղեկավարի միջև հարցազրույցի անցկացումը։ Այս տարրերը կարող են ներառվել ենթաօրենսդրական ակտում, սակայն այս գնահատման ժամանակահատվածում այն դեռևս մշակված չէր»։

  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերը ներկայացվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման համակարգը՝ վերաարժևորելով վերջինիս դերը անձնակազմի կառավարման գործընթացներում:

Կատարողականի գնահատման համակարգի վերանայման նպատակով 2020 թվականի հունվարից Թվինինգ ծրագրի շրջանակում մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների հետագա իրականացմանը» ենթածրագիրը (այսուհետ՝ նաև Ծրագիր), որի մի բաղադրիչը վերաբերում էր կատարողականի գնահատման համակարգին: Կատարողականի գնահատման (կառավարման) նոր համակարգի ուղղությամբ առաջարկությունները ձևավորելիս Թվինիգ ծրագրի փորձագետները (այսուհետ՝ Փորձագետ) հաշվի են առնել մասնավորապես Սիգմա ծրագրի փորձագետների կողմից վերը ներկայացված եզրակացությունը՝ այդ համակարգի վերաբերյալ:

          Ծրագրի ընթացքում Փորձագետների հետ համատեղ քննարկվել է կատարողականի կառավարման մի քանի մոդել և վերջին քննարկումների արդյունքներով որոշվել է գործող մոդելից պահպանել Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրականացվող գնահատումները, սակայն նաև վերանայել աշխատանքային ծրագրերի կազմման և կոմպետենցիաների գնահատման գործող փորձը, և նախատեսել գնահատման արդյունքների ամփոփման և այդ արդյունքների օգտագործանը վերաբերող կարգավորումներ:

           Աշխատանքային ծրագրերի կազմման գործընթացի առումով Փորձագետների հիմնական առաջարկությունը վերաբերում էր քանակական նպատակներից որակական նպատակների անցման խնդիրներին: Այն կարող է միջոց հանդիսանալ կառավարության ծրագրով նպատակադրված թիրախների ձեռքբերման առավել իրատեսական ծրագրեր կազմելու և աշխատանքի պլանավորման վերևից ներքև շղթայում յուրաքանչյուր օղակի դերը կարևորելու գործընթացների համար:

          Հաջորդ կարևոր քայլը, քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման արդյունքների և վերապատրաստման ծրագրի միջև կապի ապահովումն է, որը բխում է  Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասից: Այս գործընթացը նախատեսվում է ապահովել վերահսկողության (մշտադիտարկման) փուլից սկսած ծառայողի ամենօրյա աշխատանքի, որոշ դեպքերում եռամսյակային գնահատման միջոցով նրա մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների գծով վերապատրաստման կարիքների բացահայտման միջոցով: Բացի այդ, գործող օրենսդրությամբ նախատեսված կառավարչական և անձնային հմտությունների փոխարեն կգնահատվեն ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված կոմպետենցիաները. դրանք կգնահատվեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտին՝ դարձյալ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում:

          Կատարողականի գնահատման գործընթացը պետք է ամփոփվի անմիջական ղեկավարի կողմից ծառայողի՝ տվյալ տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ գրավոր եզրակացության ներկայացմամբ, որը պետք է արտացոլի ծառայողի՝ տվյալ տարվա կատարողականի գնահատման արդյունքները, վերապատրաստման կարիքները և հաջորդ տարվա համար սահմանված նպատակները: Հիշյալ եզրակացության վերաբերյալ կարծիք կարող է հայտնել նաև ծառայողը:

          Հարկ է նշել, որ Փորձագետներն առաջարկում էին յուրաքանչյուր տարվա կատարողականի գնահատման գործընթացը ավարտել ծառայողի ու նրա անմիջական ղեկավարի միջև հարցազրույցի անցկացմամբ, որի արդյունքում էլ անմիջական ղեկավարը պետք է ներկայացներ գրավոր եզրակացություն: Նախագծով պետական ծառայողի ու նրա անմիջական ղեկավարի միջև հարցազրույցը առաջարկվում է անցկացնել կողմերից մեկի նախաձեռնությամբ, որը ևս կիրառվող փորձ է:

          Միևնույն ժամանակ, կոմպետենցիաների գնահատման համար Նախագծով առաջարկվում է սահմանել կոմպետենցիաների վարքագծային նկարագրությունները։

          Հաշվի առնելով այն, որ Նախագծով առաջարկվում են կատարողականի կառավարման գործընթացի ամբողջական կարգավորումներ՝ նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կարդիականացվի կատարողականի գնահատման համակարգը, որով կնախատեսվեն անձնակազմի կառավարման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմաններ։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից։

 

[1] Զեկույցը հրապարակվել է 2019 թվականի մարտ ամսին

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,

 «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» վերտառությամբ 6․3-րդ գլխում որպես առաջնահերություն է սահմանված հանրային ծառայության համակարգի վերանայումն ու արդիականացումը, որի շրջանակում հանրային ծառայության համակարգում պետք է ապահովվի՝ միասնական հորիզոնական համակարգ, մասնավորապես պետական համակարգում աշխատողների կարգավիճակը սահմանող, պաշտոնների դասակարգման, աշխատանքի ընդունման ու ազատման, կատարողականի գնահատման, վերապատրաստումների, աշխատանքի կազմակերպման և այլ հարաբերությունները կարգավորող միասնական օրենսդրություն: Միաժամանակ սահմանված է, որ կատարողականի գնահատման համակարգը պետք է արդիականացվի, և պարգևատրման ու խրախուսման ինստիտուտը պետք է հենվի արժանիքահենք սկզբունքների վրա, պարգևատրումները պետք է զատվեն վարձատրությունից:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայությունում կատարողականի գնահատման համակարգը ներդրվել է 2012 թվականից՝ Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմամբ:

          Այն բաղկացած է երկու մասից՝

  1. աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների գնահատում Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ՝ նաև Համակարգ) միջոցով.
  2. ծառայողի՝ կառավարչական և անձնային հմտությունների գնահատում՝ թղթային եղանակով:

          Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման կարգավորումների համաձայն՝ կատարողականի գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում ծառայողի խրախուսման, վերապատրաստման կարիքների բացահայտման համար։ Միաժամանակ սահմանված է, որ կատարողականի գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում նաև աշխատողների ներուժի ճիշտ օգտագործման, նրանց մասնագիտական կարողությունների զարգացման ու շահադրդման, ինչպես նաև աշխատանքները ռացիոնալ տեղաբաշխելու և արդյունավետ կառավարում իրականացնելու գործընթացները բարելավելու համար:

          «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքով (այսուհետ՝ նաև Օրենք) վերանայվեցին քաղաքացիական ծառայության համակարգի մի շարք առանցքային բաղկացուցիչներ, ինչպես օրինակ՝ պաշտոնների գնահատման և դասակարգման, կադրերի համալրման, կատարելագործման ինստիտուտները, որոնց համատեքստում վերանայվեցին նաև անձնակազմի կառավարման մեթոդները, դրանց թվում սահմանվեց անձնակազմի արդյունավետության բարձրացման աշխատանքներում  կատարողականի գնահատման արդյունքները որպես հիմնական գործիք դիտարկելու հնարավորությունները (ինչպես օրինակ՝ տեղափոխում, փոխադրում, գործուղում, վերապատրաստում, նախապատվության իրավունք և այլն)։

Բացի այդ, Եվրոպական միության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» նախաձեռնության կողմից հրապարակված «Հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման 2019 թվականի զեկույցում[1]»,  (այսուհետ՝ Զեկույց) ծրագրի փորձագետները անդրադարձել են նաև կատարողականի գնահատման համակարգին: Վերջինիս վերաբերյալ եզրակացությունը հիմնականում բովանդակում է հետևյալը. «(...) Օրենքով կապ է հաստատվում կատարողականի գնահատման և վերապատրաստման կարիքների հայտնաբերման, խրախուսման միջոցների տրամադրման և օրենքով նախատեսված դեպքերում արտոնությունների իրավունքի շնորհման միջև, սակայն, օրենքով ուղղակիորեն չի սահմանվում, որ քաղաքացիական ծառայողները պետք է տեղեկացված լինեն այն նպատակների մասին, որոնց հիման վրա իրենք գնահատվելու են, դրանց արդյունքները պետք է արձանագրվեն գրավոր և պետք է ապահովվի քաղաքացիական ծառայողի ու նրա անմիջական ղեկավարի միջև հարցազրույցի անցկացումը։ Այս տարրերը կարող են ներառվել ենթաօրենսդրական ակտում, սակայն այս գնահատման ժամանակահատվածում այն դեռևս մշակված չէր»։

  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերը ներկայացված հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման համակարգը՝ վերաարժևորելով վերջինիս դերը անձնակազմի կառավարման գործընթացներում:

Կատարողականի գնահատման համակարգի վերանայման նպատակով 2020 թվականի հունվարից Թվինինգ ծրագրի շրջանակում մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների հետագա իրականացմանը» ենթածրագիրը (այսուհետ՝ նաև Ծրագիր), որի մի բաղադրիչը վերաբերում էր կատարողականի գնահատման համակարգին: Կատարողականի գնահատման (կառավարման) նոր համակարգի ուղղությամբ առաջարկությունները ձևավորելիս Թվինիգ ծրագրի փորձագետները (այսուհետ՝ Փորձագետ) հաշվի են առնել մասնավորապես Սիգմա ծրագրի փորձագետների կողմից վերը ներկայացված եզրակացությունը՝ այդ համակարգի վերաբերյալ:

          Ծրագրի ընթացքում Փորձագետների հետ համատեղ քննարկվել է կատարողականի կառավարման մի քանի մոդել և վերջին քննարկումների արդյունքներով որոշվել է գործող մոդելից պահպանել Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրականացվող գնահատումները, սակայն նաև վերանայել աշխատանքային ծրագրերի կազմման և կոմպետենցիաների գնահատման գործող փորձը, և նախատեսել գնահատման արդյունքների ամփոփման և այդ արդյունքների օգտագործանը վերաբերող կարգավորումներ:

           Աշխատանքային ծրագրերի կազմման գործընթացի առումով Փորձագետների հիմնական առաջարկությունը վերաբերում էր քանակական նպատակներից որակական նպատակների անցման խնդիրներին: Այն կարող է միջոց հանդիսանալ կառավարության ծրագրով նպատակադրված թիրախների ձեռքբերման առավել իրատեսական ծրագրեր կազմելու և աշխատանքի պլանավորման վերևից ներքև  շղթայում յուրաքանչյուր օղակի դերը կարևորելու գործընթացների համար:

          Հաջորդ կարևոր քայլը, քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման արդյունքների և վերապատրաստման ծրագրի միջև կապի ապահովումն է, որը բխում է  Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասից: Այս գործընթացը նախատեսվում է ապահովել վերահսկողության (մշտադիտարկման) փուլից սկսած ծառայողի ամենօրյա աշխատանքի գնահատման միջոցով նրա մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների գծով վերապատրաստման կարիքների բացահայտման միջոցով:  Բացի այդ, գործող օրենսդրությամբ նախատեսված կառավարչական և անձնային հմտությունների փոխարեն կգնահատվեն ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված կոմպետենցիաները. դրանք ևս կգնահատվեն յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո:

          Կատարողականի գնահատման գործընթացը պետք է ամփոփվի անմիջական ղեկավարի կողմից ծառայողի՝ տվյալ տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ  գրավոր եզրակացության ներկայացմամբ (ամփոփագիր), որը պետք է արտացոլի ծառայողի՝ տվյալ տարվա կատարողականի գնահատման արդյունքները, վերապատրաստման կարիքները և հաջորդ տարվա համար սահմանված նպատակները: Հիշյալ եզրակացության վերաբերյալ կարծիք կարող է հայտնել նաև ծառայողը:

          «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողի կատարողականն աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքները և այդ արդյունքներին հասնելու արդյունավետությունն է, որը գնահատում է անմիջական ղեկավարը: Նույն հոդվածի 5-րդ մասով էլ Կառավարությանը իրավասություն է վերապահված սահմանելու քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման կարգը:

Հաշվի առնելով այն, որ կատարողականի կառավարման գործընթացը ներառոււմ է աշխատանքի պլանավորման (աշխատանքային ծրագրերի կազմման), աշխատանքների մշտադիտարկման, կատարողականի գնահատման փուլերը՝ «Պետական ծառայողի կատարողականի կառավարման կարգը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, էկոպարեկային ծառայողների, հարկադիր կատարողների և պրոբացիայի ծառայողների կատարողականների կառավարման կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկովում է սահմանել պետական ծառայողի կատարողականի կառավարման, կատարողականի գնահատման հիման վրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների սահմանման կարգը: Դրանով պայմանավորված՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 4-րդ գլխում և մասնավորապես 18-րդ հոդվածում՝ սահմանել կատարողականի կառավարման գործընթացին վերաբերող ամբողջական կարգավորումներ:

     «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի փոփոխություններին զուգահեռ փոփոխություններ են նախատեսվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում մասնավորապես նախատեսվում է սահմանել աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ևս մեկ միջոց՝ աշխատավարձի արագացված աճը, ինչպես նաև կատարողականի տարեկան գնահատականի հիման վրա աշխատավարձի բնականոն աճի կասեցման կամ հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակցի իջեցման եղանակները։

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» «Դիվանագիտական ծառայության մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»,

«Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Էկոպարեկային ծառայության մասին», «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքներում  նախատեսվում են «Պետական ծառայողի կատարողականի կառավարման կարգը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, էկոպարեկային ծառայողների, հարկադիր կատարողների և պրոբացիայի ծառայողների կատարողականների կառավարման կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումներին համապատասխանող կատարողականի կառավարմանը վերաբերող դրույթներ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծերի փաթեթը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կարդիականացվի կատարողականի գնահատման համակարգը, որով կնախատեսվեն անձնակազմի կառավարման արդյունավետության բարձրացմանը նպաստող նախապայմաններ։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից։

 

 

 

 

[1] Զեկույցը հրապարակվել է 2019 թվականի մարտ ամսին

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» վերտառությամբ 6․3-րդ գլխում որպես առաջնահերություն է սահմանված հանրային ծառայության համակարգի վերանայումն ու արդիականացումը, որի շրջանակում հանրային ծառայության համակարգում պետք է ապահովվի՝ միասնական հորիզոնական համակարգ, մասնավորապես պետական համակարգում աշխատողների կարգավիճակը սահմանող, պաշտոնների դասակարգման, աշխատանքի ընդունման ու ազատման, կատարողականի գնահատման, վերապատրաստումների, աշխատանքի կազմակերպման և այլ հարաբերությունները կարգավորող միասնական օրենսդրություն: Միաժամանակ սահմանված է, որ կատարողականի գնահատման համակարգը պետք է արդիականացվի, և պարգևատրման ու խրախուսման ինստիտուտը պետք է հենվեն արժանիքահենք սկզբունքների վրա, պարգևատրումները պետք է զատվեն վարձատրությունից:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայությունում կատարողականի գնահատման համակարգը ներդրվել է 2012 թվականից՝ Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմամբ, որի կարգավորումների համաձայն կատարողականի գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում ծառայողի խրախուսման, վերապատրաստման կարիքների բացահայտման համար, միաժամանակ սահմանված է, որ կատարողականի գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում նաև աշխատողների ներուժի ճիշտ օգտագործմանը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ու շահադրդմանը, ինչպես նաև աշխատանքները ռացիոնալ տեղաբաշխելու և արդյունավետ կառավարում իրականացնելու գործընթացի բարելավմանը:

Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման արդյունքների և վերապատրաստման ծրագրի միջև կապի ապահովումը բխում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասից: Այս գործընթացը նախատեսվում է ապահովել վերահսկողության (մշտադիտարկման) փուլից սկսած։ Բացի այդ, գործող օրենսդրությամբ նախատեսված՝ կառավարչական և անձնային հմտությունների փոխարեն կգնահատվեն ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված կոմպետենցիաները։

Հարկ է նկատել, որ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի մասնագետների և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ, UNDP) փորձագետների հետ համատեղ մշակվել են ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաներ, որոնցով սահմանվում են վարքագծային ցուցիչներ քաղաքացիական ծառայության համակարգում առկա ղեկավար և մասնագիտական պաշտոնների բոլոր ենթախմբերի համար։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոգրյալ հանգամանքներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի թիվ 3-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ՝ լրամշակել ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաները։ Նշյալ փոփոխությունները պայմանավորված են քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման համակարգի ներդրմամբ, որի կարևոր բաղադրիչ են ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաները։ Կոմպետենցիաների մշակման համար հիմք են հանդիսացել միջազգային փորձը, կառավարման և պատասխանատվության հստակեցման անհրաժեշտությունը, ինչպես նաև կատարողականի գնահատման համար հստակ վարքագծային ցուցիչներ սահմանելու կարևորությունը։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կլրամշակվի ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաները, որոնց մանրամասն վարքագծային ցուցիչները կամրագրվեն համապատասխանաբար կատարողականի գնահատման գործընթացը կարգավորող իրավական ակտում։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«ՀՀ առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի թիվ 3-Ն որոշման փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ փոխվարչապետի որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից։

 

  • Discussed

    25.07.2025 - 11.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Civil service

  • Ministry

    Civil Service Office of the Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1487

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: