«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ , «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
Հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը, նշված մարզահամալիրի պայմանները և թողունակությունը՝ անհրաժեշտ է մարզահամալիրը հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն)՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով: Տարիներ շարունակ նշված մարզահամալիրի մարզադահլիճները և ննջարանային մասնաշենքը տրամադրվել են տարբեր մարզաձևերի ՀՀ հավաքականներին՝ ուսումնամարզական հավաքների անցկացման համար: Մարզահամալիրը ծառայել է որպես հավաքական թիմերի պատրաստման կենտրոն: Ներկայումս չկա կառույց, որը որպես հավաքական թիմերի պատրաստման կենտրոն կծառայի տարբեր մարզաձևերի հավաքականների ուսումնամարզական հավաքների և կենտրոնացված մարզումների լիարժեք անցկացմանը: Մարզակառույցում գործող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը Նախարարությանը հանձնելուց հետո այդ ՓԲԸ-ն կմիավորվի «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ին՝ որպես սպորտի ոլորտի նման գործառույթներ իրականացնող կառույցներ: Միավորված ՓԲԸ-ն, որպես միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոն, կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները, կիրականացնի սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար: Նախատեսվում է այն կրկին ծառայեցնել իր իսկ նպատակին՝ այն է տարբեր մարզաձևերի հավաքականները կանցկացնեն կենտրոնացված մարզումներ:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը. հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ապահովումը.
Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
Բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.
Պետական ծրագրի միջոցով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործումը:
Չափանիշներին չհամապատասխանող մարզադպրոցների վերակառուցում /կառուցում/ և վերազինումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Հնարավոր կլինի կազմակերպել և օգտագործել վերանորոգված մարզակառույցը իր իսկ նշանակությամբ: Նախատեսվում է վերանորոգման (հիմնանորոգման) և/կամ գույքով համալրման գործընթացը իրականացնել մասնավոր ներդրողների ներգրավմամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Իրենց իսկ նշանակությամբ կօգտագործվեն մարզադահլիճները,
կանցկացվեն սպորտային միջոցառումներ, հավաքներ և տարբեր մարզաձևերի լավագույն մարզիկներով համալրված հավաքականների կենտրոնացված հատուկ մարզումներ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 49.3 կետից, այն է՝ մարզական նշանակության կառույցների կառուցում և վերանորոգում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 1-ի մասնավոր նպատակ 2.1-ի գործողություն 1-ի դրույթներից այն է՝ չափանիշներին չհամապատասխանող մարզադպրոցների վերակառուցում (կառուցում) և վերազինում: Մարզաձևերի զարգացման համար բավարար պայմաններ, վերանորոգված, հիմնանորոգված և նոր կառուցված մարզակառույցներն ստեղծված են՝ ապահովելով նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ
- Նախագծիընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:
-
Discussed
25.07.2025 - 09.08.2025
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Status
Views 1095
Print