«Հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________________ 2025 թվականի N ________ -Ն
ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
________________-ի N ____ -Ն որոշման
ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1․ Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.2-րդ կետին համապատասխան՝ հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերի, կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները։
2․ Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան դուրս գրվող հարկային հաշվում (այդ թվում` ճշգրտող) և հաշիվ վավերագրում (այդ թվում` ճշգրտող) (այսուհետ` հաշվարկային փաստաթուղթ) պարտադիր ներառվում են գործարքի առարկա հանդիսացող ապրանքների դրոշմավորման համար կիրառված հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման համապատասխան էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը ներառվում է հաշվարկային փաստաթղթին որպես առանձին ֆայլ կցելու միջոցով:
4․ Դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը պարտադիր ներառվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքերում։
5․ Հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթերում կարող է ներառվել՝
1) հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ժամանակ՝ հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգով (e-invoicing)՝ հսկիչ (նույնականացման) նշանները հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N312-Լ որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի մշակած և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված բջջային հավելվածով (այսուհետ՝ բջջային հավելված)՝ հսկիչ (նույնականացման) նշանները սկանավորելու և հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով, բայց ոչ ուշ, քան հաշվարկային փաստաթուղթը ստացողի կողմից ստորագրվելը։
6․ Հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով անցնում է դրոշմավորված ապրանքները ստացողին՝ ապրանքների մատակարարման օրվան հաջորդող օրվա ավարտին, իսկ մինչև այդ ժամկետը հաշվարկային փաստաթուղթը ստացողի կողմից ստորագրվելու դեպքում՝ ստորագրման պահից կամ մինչև այդ ժամկետը ստացողի կողմից հսկիչ (նույնականացման) նշանների տվյալների ստուգման մասին հավաստելու դեպքում՝ հավաստման պահից։Հսկիչ (նույնականացման) նշանների տվյալների ստուգման մասին հավաստումն իրականացվում է բջջային հավելվածի միջոցով։
7․ Հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասության անցումը դրոշմավորված ապրանքները ստացողին կատարվում է միայն դրոշմավորման վավեր ծածկագրերի մասով, իսկ դրոշմավորման ոչ վավեր ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունը մնում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրողին (մատակարարին)։
8․ Հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթերում կարող է փոփոխվել մինչև սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված՝ հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով դրոշմավորված ապրանքները ստացողին անցնելը։
9․ Մինչև հաշվարկային փաստաթուղթը ստորագրելը (վավերացնելը) հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքը ստացողի կողմից վերջնական սպառման ենթակա լինելու դեպքում ստացողը կարող է կատարել «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշում, որից հետո հաշվարկային փաստաթղթում ներառված ապրանքների դրոշմավորման ծածկագրերը ինքնաշխատ եղանակով ստանում են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։
10․ Հաշվարկային փաստաթղթերի չեղարկման, անվավեր ճանաչման, ինչպես նաև ստացողի կողմից հաշվարկային փաստաթղթի ջնջման դեպքերում հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով անցնում է փաստաթուղթ դուրս գրողին (մատակարարին)։
-
Discussed
25.07.2025 - 09.08.2025
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2435
Print