Add to favourites

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ օրենքի ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

        1.1. <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջներից ելնելով միգրացիայի հարցերով լիազոր մարմինը դիմում է ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգու-թյան համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով: Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետու-թյուն օրինական մուտք գործած ապաստան հայցողների վերաբերյալ եզրակացու-թյուն ստանալու համար ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին դիմելու լիազորություն չունի, ինչը միգրացիայի հարցերով լիազոր մարմնին  հնարավորություն չի տալիս ձեռք բերելու տեղեկություններ ՀՀ ազգային անվտան-գության համար հնարավոր վտանգ ներկայացնող ապաստան հայցողների վերաբերյալ:  

        Բացի այդ, ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի տված եզրակացությունը <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված չէ որպես պարտադիր հիմք` փախստականի կարգավի-ճակի և ապաստանի տրամադրումը մերժելու համար, ինչը հնարավորություն է ընձեռում, անգամ համապատասխան եզրակացության առկայության դեպքում, միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից կայացնելու դրական որոշում` փախստականի կարգավիճակ և ապաստան տրամադրել ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց:

        Համաձայն Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 13-ի  <Երրորդ երկրների քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց որպես միջազգային պաշտպանության շահառուների որակի ստանդարտների, միասնական փախստականի կարգավիճակի  և անձանց պաշտպանության մասին> 2011/95 ԵՄ դիրեկտիվի 14-րդ հոդվածի`

        <Անդամ պետությունները կարող են ուժը կորցրած ճանաչել, դադարեցնել կամ չեղյալ հայտարարել կառավարական, վարչական, դատական կամ այլ մարմնի կողմից տրված փախստականի կարգավիճակը, երբ`

        ա) հիմնավոր պատճառներ կան նրան վտանգավոր համարելու այն անդամ պետության համար, որի տարածքում է գտնվում.

        բ) նա վերջնական դատավճռով դատապարտվելով առանձնապես ծանր հանցագործության համար, վտանգ է ներկայացնում այդ անդամ պետության հասարակությանը:

  1. 4-րդ պարբերությունում նկարագրված դեպքերում անդամ պետությունները կարող են որոշում կայացնել փախստականի կարգավիճակ չտալ, եթե նման որոշում դեռ չի կայացվել>:

        Եվրոպական մի շարք երկրների (օրինակ` Ֆրանսիա, Խորվաթիա), ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի երկրներից` Վրաստանի Հանրապետության ապաստանի վերաբերյալ օրենքներում դրույթներ են նախատեսված երկրի անվտանգության համար վտանգ ներկայացնող ապաստան հայցողներին փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրումը մերժելու վերաբերյալ:

        Ուստի նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներով առաջարկվում է ապաստան հայցողի Հայաստանի Հանրապետության համար հնարավոր վտանգ ներկայաց-նելու վերաբերյալ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի տված եզրակացությունը նախատեսել որպես փախստականի կարգավիճակի և ապաս-տանի տրամադրումը մերժելու, տրված կարգավիճակը և ապաստանը դադարեցնելու պարտադիր հիմք: Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է միգրացիայի հարցերով լիազոր մարմնին տալ ոչ միայն Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած, այլև օրինական մուտք գործած ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին դիմելու լիազորություն: 

        1.2. <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ օրենքով նախատեսված է, որ ՀՀ-ում ապաստան հայցողները, մինչև լիազոր մարմնի կողմից իրենց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը, բնակեցվում են ժամանակավոր տեղավորման կենտրոնում:

        Այդ անձինք փախստական ճանաչվելու դեպքում պարտավոր են ազատել իրենց տրամադրված տարածքները: ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի նիստի թիվ 28 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգին, որի 114-րդ կետի 3-րդ մասով նախատեսված է ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց մինչև 9 ամիս տևողությամբ բնակարաններ վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում:  ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի թիվ 54 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ-ում փախստական ճանաչ-ված և ապաստան ստացած անձանց  բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման ընթացակարգին:

        Ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով այդ անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ օրենքով կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով,  օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է գործող օրենքի 24-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում:  

        1.3. ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի թիվ 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապե-տության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարու-թյան արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի 2-րդ ուղղության համապատասխանաբար 1.բ.1. և 1.բ.2. կետերով նախատեսված են <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավահամեմատական վերլուծություն> և <Փախստականների և ապաստանի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագծի մշակում> միջոցառումները: Նշված միջոցառումների նպատակը ապաստանի հայցի վերա-բերյալ լիազոր մարմնի ընդունած բացասական որոշումների դատական կարգով բողոքարկման ժամկետի համապատասխանեցումն է ՀՀ վարչական դատավարու-թյան օրենսգրքով նախատեսված հայցը դատարան ներկայացնելու ժամկետին:

        <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ օրենք 57-րդ հոդվածի համաձայն` ապաստան հայցողները և փախստականներն իրավունք ունեն դատական կարգով բողոքարկելու ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված ապաստանի ընթացակարգի, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված վարչական այլ ընթացակարգերի հետևանքով լիազոր մարմնի կայացրած ցանկացած բացասական որոշում՝ դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

        ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված է, որ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել. վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչա-կան ակտի ուժի մեջ մտնելու պահից, իսկ  պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից:

        Փաստորեն վերոնշյալ օրենքի և օրենսգրքի միջև առկա է հակասություն: Ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած բացասական որոշումները դատական կարգով բողոքարկելու ժամկետը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցը դատարան ներկայացնելու ժամկետին համապատասխանեցնելու նպատակով, օրենքի նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում փոխարինել  <երկամսյա ժամկետում> բառերով:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Փախստականների և ապաստանի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցնել եվրոպական չափանիշներին:     

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

        <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու եղանակով` ապաստանի հայցի վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած բացասական որոշումների դատական կարգով բողոքարկման ժամկետը համապատասխանեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցը դատարան ներկայացնելու ժամկետին: Սահմանել փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց  բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցում ստանալու իրավունքը:

        Բացառել ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց ՀՀ-ում փախստականի կարգավիճակի և ապաստանի տրամադրումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

     Կապահովվի ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի թիվ 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապե-տության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավա-րության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի 2-րդ ուղղության համապատասխանաբար 1.բ.1. և 1.բ.2. կետերով նախատեսված միջոցառումների կատարումը:

     Օրենքով կսահմանվի փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցում ստանալու իրավունքը:

     Նախագծի ընդունմամբ ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց ՀՀ-ում փախստականի կարգավիճակ և ապաստան չի տրամադրվի:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­ցումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:   

-------------------------------------------------------------------------------------------------------------------

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­ցումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի պահանջվում:

  • Discussed

    27.04.2018 - 13.05.2018

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2916

Print