ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N274-Ն որոշման մեջ րացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածով (այսուհետ՝ N 17 հավելված) սահմանված նոր չափորոշիչներին (18-րդ խմբագրություն) մասնավորապես՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ իրականացնող տեսուչներին ներկայացվող պահանջների, նրանց ընտրության, մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և սերտիֆիկացման աշխատանքների, որակի հսկողության միջոցառումների պլանների մշակման, որակի հսկողության արդյունքում հաշվետվությունների կազմման և ներկայացման հետ կապված աշխատանքների համապատասխանեցմամբ:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նախագծով սահմանվում են ընթացակարգեր կապված Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի նկատմամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացվող հսկողության տեսակների և միջոցառումների, հսկողություն իրականացնող աշխատակիցների իրավունքների և պարտականությունների, հսկողության միջոցառումների իրականացման կարգի, ժամկետների, հսկողության ընթացքում բացահայտված անհամապատասխանություների և թերությունների վերացման հետ կապված:
3. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն օդանավակայաններում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի նկատամամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմնի կողմից իրականացվող հսկողության միջացառումները, հնարավորություն կընձեռնվի ավելի բարձր մակարդակի հասցնել օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները, ինչպես նաև կապահովի համապատասխանեցումը ԻԿԱՕ չափորոշիչներին։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Այլ ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
22.07.2025 - 07.08.2025
-
Type
Decision
-
Area
Aviation, Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 1154
Print