04.08.2025
Առաջարկում եմ մասնագիտական զարգացում համարել նաև անընդմեջ կամավոր ատեստացիային մասնակցելը և ավելի բարձր արդյունք գրանցելը:
Discussed
21.07.2025 - 05.08.2025
Type
Order Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4928
Print04.08.2025
Առաջարկում եմ մասնագիտական զարգացում համարել նաև անընդմեջ կամավոր ատեստացիային մասնակցելը և ավելի բարձր արդյունք գրանցելը:
03.08.2025
Առաջարկում ենք 1509-Ն որոշման հավելվածի 25-րդ կետի 2-րդ ենթակետի <<Հունիս-սեպտեմբեր ամիսներին դիմելու դեպքում դիտարկվում են մայիս ամսվա ընթացքում կազմված դասերի պլանները>> ձևակերպումը փոխարինել <<Հունիս ամսին դիմելու դեպքում դիտարկվում են մայիս ամսվա ընթացքում կազմված դասերի պլանները>> ձևակերպմամբ, քանի որ ուսումնական պարապմունքները փաստացի ավարտվում են մայիսին և հունիսին դեռևս կարելի է դիտարկել, իսկ նոր ուսումնական տարին, ըստ էության, սկսել հոկտեմբերից: Սա նաև գնահատող փորձագետների տեսանկյունից է նպատակահարմար հաշվի առնել, քանի որ կոնկրետ ժամանակահատվածում հաստատուն փորձագիտական անձնակազմով աշխատելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում հարցը դիտարկել նրանց հանգստի ռեժիմի կազմակերպման և մոտիվացիայի տեսանկյունից, իսկ անձնակազմի փոփոխության դեպքում՝ նոր ընթացակարգերին ծանոթացնելու և գործընթացներին ադապտացվելու տեսանկյունից:
03.08.2025
Առաջարկում ենք 26-րդ կետի 4-րդ ենթակետում մասնագիտական զարգացման մասով (ա., բ., դ. կետերի մասով) ներառել <<վերջին հինգ տարում>> պայմանը. փորձը ցույց է տալիս, որ ոչ հազվադեպ ներկայացվում են 2000-ականների վկայականներ/ԿԳՄՍՆ երաշխավորությամբ/, ինչը ուսուցչի մասնագիտական զարգացման՝ ներկա պահանջների համապատասխանության ցուցիչ չէ: ( առաջարկում ենք 26-րդ կետի գ. ե. զ. է. ը կետերը չդիտարկել այդ պայմանով):