Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 860-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 860-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝  ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումներից սահմանվել է բացառություն և փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք տրանսպորտային միջոցը օտարելու դեպքում չպետք է պահանջել մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու դեպքում՝

ա․ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված և Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանցից,

բ․ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանցից,

գ․ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված տրանսպորտային միջոցներ (բացառությամբ պետությանը կամ համայնքներին պատկանող կամ պետական կամ համայնքային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների) ունեցող իրավաբանական անձանցից․

Որոշման ընդունման հիմնավորման մեջ, որպես դրա հիմնական նպատակ նշվել է, որ դրանով ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի իրացման մասով ապահովել դրա իրականացման հնարավորությունը՝ նախատեսելով բացառություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության ժամանակ՝

1) փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու և

2) հաշվառվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարնիշերը չփոխարինելու մասով։

Վերը նշվածի արդյունքում՝ ապահովվում է բռնի տեղահանվածների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցումը։

Նշված նպատակը Որոշման կարգավորումը կապել է Որոշման շահառուի կողմից բացառապես տրանսպորտային միջոցի օտարման հետ, ինչը սակայն, շատ նեղ իմաստ ունի, քանի որ ըստ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառելու և հաշվառումից հանելու կարգավորումներն իրենց մեջ ներառում են ինչպես տրանսպորտային միջոցի օտարումը, այնպես էլ այնպիսի դեպքերը, երբ տրանսպորտային միջոցը չի օտարվում, սակայն այդ տրանսպորտային միջոցի մասով կարիք է առաջանում կատարելու օրինակ՝ տրանսպորտային միջոցի հաշվառումից հանում (խոտանում), սեփականատիրոջ հասցեի փոփոխություն (վերահաշվառում) և այլն, որի պարագայում ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման պահանջների համաձայն՝ տրանսպորտային միջոցի սեփականատերը պետք է ներկայացնի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Որոշմամբ հետապնդվող նպատակի ամբողջականացման անհրաժեշտությամբ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «օտարելու» բառը փոխարինել «վերահաշվառելու կամ հաշվառումից (գրանցումից) հանելու» բառերով, որի արդյունքում Որոշման շահառուները կազատվեն տրանսպորտային միջոցի վերահաշվառելու կամ հաշվառումից (գրանցումից) հանելու հետ կապված ցանկացած գործողության իրականացման դեպքում փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից (ինչն անհաղթահարելու ուժի արդյունքում ըստ էության չեն էլ կարողանում կատարել)։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական փոփոխություն չի ակնկալվում, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և Լեռնային Ղարաբաղում գրանցված և հաշվառված տրանսպորտային միջոցների գույքահարկի գծով ՀՀ-ն չի կարող իրավատեր հանդիսանալ։

Ավելին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և Լեռնային Ղարաբաղում գրանցված և հաշվառված տրանսպորտային միջոցների՝ ՀՀ-ում հաշվառելու պահից ՀՀ համայնքները կունենան փոխադրամիջոցի գույքահարկի նոր աղբյուր։

Նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

 

  1. 6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների վերահաշվառելու կամ հաշվառումից (գրանցումից) հանելու հետ կապված գործողությունների իրականացման իրավական հնարավորության ապահովում։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Discussed

    16.07.2025 - 31.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1237

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: