ՀՀ սահմանադրության 15-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:
ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:
Իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնական հաստատությունը, ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում է՝
1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).
2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).
3) հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ).
4) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ).
5) վարժարան (5-12-րդ դասարաններ).
6) միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ):
Վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի հանրապետությունը, որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, մեծ դեր ու նշանակություն է տալիս կրթությանը՝ համարելով այն պետության զարգացման գրավականը: Անդրադառնալով առաջադրված խնդրին, ցանկանում եմ նշել, որ ավագ դպրոց և վարժարան անվանումներով հաստատությունները բովանդակային առումով տարբերվում են իրարից: Սակայն սպասվելիք փոփոխությունը ունի իր դրական կողմերը.
1) աշակերտները ավարտելով միջին դպրոցը կարիք չեն ունենա տեղափոխվելու այլ կրթական հաստատություն,
2) աշակերտները նոր միջավայրին հարմարվելու պարտականություն չեն ունենա,
3) ի վերջո երեխաներին իրենց բնակության վայրիերից ավելի հեռու գտնվող կրթական հաստատություն տեղափոխելու դեպքում ավելորդ անգամ զերծ կմնանք երևանյան կաթվածահար երթևեկությունը ծանրաբեռնլուց: Իմ կարծիքով սպասվող փոփոխությունը, եթե ապահովվի հաստատության անվանման և իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և կրթական ծրագրերի աստիճանի համապատասխանությունը, միայն դրական ազդեցություն կունենա: