Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » _____________ 2025 թվականի

N - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N
92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների
պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18–ի
«Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և
ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» N 92-Ն
որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ
փոփոխությունները և լրացումները՝
1) 7-րդ կետում՝
ա. 7–րդ կետում «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «և նյութերը» բառերը.
բ. 3-րդ ենթակետից հանել «կինովարձույթի կամ հեռարձակման, կամ մալուխային տարածման
համար նախատեսված» բառերը,
գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ֆիլմի պատշաճ որակի պատճենը (առավելագույնը նախորդ երեք տարիների ընթացքում
արտադրված նյութական կրիչով (HDD կամ SSD)) (ներկայացվում է դիտման և հետագա պահպանման
համար), բացառությամբ օտարերկրյա արտադրության ֆիլմը առաջին անգամ էկրանային տարածում
կատարելու դեպքերի.».
դ. Լրացնել 6–րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«6) օտարերկրյա արտադրության ֆիլմը առաջին անգամ էկրանային տարածում կատարելու
դեպքում ֆիլմից որոշակի դրվագների պատճենը (առավելագույնը նախորդ երեք տարիների ընթացքում
արտադրված նյութական կրիչով (HDD կամ SSD), որ պարունակում է ենթագրեր կամ կրկնօրինակում և
թույլ է տալիս իրականացնել ֆիլմի դասակարգում և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշում.»
2) 11–րդ կետում «ներկայացված հայտի գրանցման» բառերը փոխարինել «սույն կարգի 6-րդ և
7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելու» բառերով.
3) 19–րդ կետի 2–րդ ենթակետի երկրորդ պարբերությունում «լիարժեք հայտադիմումի
ներկայացման» բառերը փոխարինել «սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի
ամբողջական փաթեթը ներկայացնելու» բառերով.
4) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին կետով՝
«21.1. «Սույն կարգի 7–րդ կետի 6–րդ ենթակետով սահմանված դեպքում հայտատուն ապահովում
է ազգային մարմնի ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի
առաջին ցուցադրմանը (նախադիտման առկայության դեպքում նախադիտմանը), որի արդյունքում ազգային
մարմնի ներկայացուցիչների կողմից կազմվում է արձանագրություն՝ ֆիլմը ենթագիր կամ կրկնօրինակում
ունենալ կամ չունենալու և հայտատուի կողմից ներկայացված դասակարգմանը ու տարիքային
սահմանափակման վերաբերյալ նշումին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ (
Ձև N 10) :»
5) 24–րդ կետում «գործողությունը դադարեցնելու» բառերը փոխարինել «տրամադրման հայտը
մերժելու» բառերով.
6). 25–րդ կետը լրացնել 3–րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«3) սույն կարգի 21.1 կետի համաձայն կազմվել է արձանագրություն ֆիլմը հայտատուի կողմից
ներկայացված դասակարգմանը և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումին
չհամապատասխանելու, ֆիլմի ենթագիր կամ կրկնօրինակում չունենալու վերաբերյալ.»
7) 26–րդ կետում «կցելով հայտադիմումի փաստաթղթային փաթեթը» բառերից հետո լրացնել
«իսկ սույն կարգի 25–րդ կետի 3–րդ ենթակետի կիրառման դեպքում նաև 21.1 կետով սահմանված
արձանագրության պատճենը» բառերով.
7) Ձև N 9-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ Ձև N 10–ով՝
 

Ձև N 10

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ֆիլմը ենթագիր կամ կրկնօրինակում ունենալու կամ չունենալու և հայտատուի կողմից ներկայացված
դասակարգմանը և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումին համապատասխանելու կամ

չհամապատասխանելու վերաբերյալ

 
 Արձանագրում ենք, որ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ներկայացված __ (ֆիլմի անվանումը) __ ֆիլմը
ունի/չունի ենթագրում/կրկնօրինակում, համապատասխանում է/չի համապատասխանում (ընդգծել
անհրաժեշտը) հայտատուի կողմից ներկայացված դասակարգմանը և տարիքային սահմանափակման
վերաբերյալ նշումին հետևյալ պատճառաբանությամբ.
———————————————————————————————————————
————————————————————————————————————
———————————————————————————————————————
———————————————————————————————————————
———————————————————————————————————————
———————————————————————————————————————
———————————————————————————————————————
———————

 
(պաշտոն) (ստորագրություն) (Ա.Ա.Հ.) ___ ________ 202   

թ.

»:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ

  • Discussed

    11.07.2025 - 28.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1466

Print

Suggestions

ԿԻՆՈՄԱՆԻԱԿ

25.07.2025

Այս նախագծով Հայաստանի կինոյի հիմնադրամը լեգալիզացնում է իրեն «պատիվ տալու» պահանջելու իրավունքը՝ ՀՀ կառավարության միջոցով պարտադիր դարձնելով արտասահմանյան ֆիլմերի պրեմիերային ցուցադրման նստատեղի պահանջը: Բացի այդ, ստեղծվում են անհավասար պայմաններ տեղական և արտասահմանյան ֆիլմերի համար, ինչի հետևանքով տուժում է տեղական կինոն։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: