Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերի փաթեթին, ինչպես նաև օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքներին կարող եք ծանոթանալ կից նյութերում:

  • Discussed

    10.07.2025 - 25.07.2025

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5966

Print

Suggestions

ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ԻԿ

25.07.2025

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը՝ 6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-4.4-րդ մասերով. 4.2. Օտարվող սեփականության շուկայական արժեքը որոշելիս հողամասերը դիտարկվում են որպես չկառուցապատված հողամաս` առանց բարելավումների, իսկ հողամասում առկա ծառերը, մշակաբույսերը և հողամասին ամրակցված այլ բարելավումները գնահատվում են առանձին` հետևյալ մեթոդաբանությամբ. Առաջարկում ենք «հետևյալ մեթոդաբանությամբ» բառերը փոխարինել «կառավարության սահմանած կարգով» բառերով և մեթոդաբանությունը սահմանել կառավարության առանձին որոշմամբ, ինչպես օրինակ ձեռնարկատիրական գործունեության դադարեցման համար տրվող փոխհատուցման մեթոդաբանությանն է սհմանվելու:

ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ԻԿ

25.07.2025

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը՝ 6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-4.4-րդ մասերով. 4.2 3) բերքատվության միջինացված չափը որոշելու համար գնահատողը պարտավոր է օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից, իսկ գնահատման հաշվետվությունը պետք է ներառի հղում օգտագործված բոլոր աղբյուրներին: Առաջարկում ենք «միայն պաշտոնական» բառերից հետո ավելացնել և «այլ հավաստի» բառերը, քանի որ որոշ ծառատեսակների և մշակաբույսերի համար բերքատվության միջինացված չափի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներ առկա չեն:

ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ԻԿ

25.07.2025

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը՝ 6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-4.4-րդ մասերով. 4.4. Օտարվող գույքի սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունք ունեցող անձն իրավունք ունի օտարվող սեփականության, այդ թվում` անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի վերաբերյալ կազմված գնահատման հաշվետվությամբ ամրագրված շուկայական արժեքի հետ համաձայն չլինելու դեպքում այն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ձեռքբերողին ներկայացնել «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով կազմված գնահատման նոր հաշվետվություն: Անհրաժեշտ է պարզաբանել արդյոք գնահատման հաշվետվության և պայմանագրի նախագծի ծանուցման օրերը տարբեր են թե ոչ, եթե տարբեր են ապա ի՞նչ ժամկետ է սահմանված գնահատման հաշվետվության ծանուցման կամ սեփականատիրոջ կողմից հարցման համար: Արդյո՞ք սեփականատերը կարող է հարցում կատարել գնահատման հաշվետվությունը ստանալու համար պայմանագրի նախագիծը ստանալուց, օրինակ, մեկ տարի հետո:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: