Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

---------- 2025 թվականի N        -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու մասին» N 1179-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո: Այն դեպքում, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է, իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու մասին» N 1179-Ն որոշման՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ:
  3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը, ապահովել սույն որոշմամբ նախատեսված դեպքերում ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը:

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

 -ի N       -Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ 

ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ 

  1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց (այսուհետ՝ չաշխատող անձ) մայրության նպաստ (այսուհետ՝ նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:
  2. Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են օրենքով սահմանված իմաստով։ Սույն կարգում կիրառվող այլ հասկացություններն են՝
  • դիմող՝մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարելու դիմում ներկայացրած անձ.
  • շահառու՝չաշխատող անձ (ում նշանակվում է նպաստը) կամ դիմող, ում պետք է նշանակվի նպաստ.
  • տարածքային կենտրոն` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան ստորաբաժանում.
  • անձը հաստատող փաստաթուղթ՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,

դ. Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձանց (այսուհետ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական) համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը,

  • բանկ`  ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.
  • բանկայինհաշիվ` շահառուի (սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում՝ այն անձի, ում պետք է նշանակվի (վճարվի) մահվան պատճառով չվճարված նպաստի գումար) անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8‑րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:
  1. Օրենքով նպաստի իրավունք ունենալու դեպքում ծառայությունը շահառուին նպաստը նշանակում և վճարում է ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային առողջապահության համակարգից օրենքով սահմանված կարգով ստացված՝ հղիության և ծննդաբերության վերաբերյալ տեղեկատվության (տվյալների) հիման վրա, եթե այդ տվյալներն ստացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:
  2. Նպաստը նշանակելու համար չաշխատող անձի հղիության և ծննդաբերության վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացվում է (են) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով ստեղծված նպաստ հաշվարկելու, նշանակելու, վճարելու համար ծառայության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանի միջոցով։
  3. Հղիության և ծննդաբերության առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով ստանալուց հետո՝ մինչև նպաստ նշանակելը անձի մահվան դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է, իսկ նպաստը նշանակելուց հետո անձի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է ծառայության ցանկացած տարածքային կենտրոն ներկայացրած դիմումի հիման վրա։
  4. Սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը ներկայացվում է առցանց։ Սույն կարգով փաստաթուղթ ներկայացնելու պահանջ  նախատեսված լինելու դեպքում դիմումը ներկայացվում է ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
  5. Սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումն առցանց եղանակով ներկայացնելու համար անձը մուտք է գործում www.e-social.am կայքէջ՝ համապատասխան դաշտերում լրացնելով՝
  • այն անձի (շահառուի) անունը, ազգանունը, ում պետք է նշանակվի (վճարվի) մահվան պատճառով չվճարված նպաստի գումար,
  • շահառուի հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը),
  • բանկի անվանումը, որտեղից շահառուն ցանկանում է ստանալ նպաստը,
  • շահառուի տեղական բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  • մահացած չաշխատող անձի՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալները,
  • եթե դիմումը ներկայացնում է շահառու չհանդիսացող այլ անձ, ապա այդ մասին դիմումում կատարվում է նշում և լրացում են այդ անձի՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալները։
  1. Սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝
  • նպաստի իրավունք ունեցող անձի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով և հայերեն թարգմանությամբ․
  • նպաստի իրավունք ունեցող անձի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում՝ ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան կամ ծնողը` ծննդյան վկայականը կամ սերման փաստը հաստատող այլ փաստաթուղթ, եթե դիմումը ներկայացվում է մահվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում․
  • ըստ անհրաժեշտության՝ ժառանգության իրավունքի վկայագիրը կամ ժառանգություն ընդունելու մասին դատարանի վճիռը։
  1. Սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը ծառայության տարածքային կենտրոնում ներկայացվելու դեպքում ծառայության տարածքային կենտրոնի աշխատակիցը սույն կարգի համար իրեն տրված օգտանվան և գաղտնաբառի կիրառմամբ դիմողի՝ սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները, իսկ դիմումին կից ներկայացված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրանց լուսապատճենները մուտքագրում է առցանց դիմումների համակարգ։
  2. Որևէ եղանակով շահառուի տվյալները մուտքագրելիս համակարգն ինքնաշխատ եղանակով տվյալների շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացնում է շահառուի տվյալների ստուգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։
  • Եթե մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում՝
  • առկա են անհամապատասխանություններ (սխալներ), ապա ներկայացված տվյալների հիման վրա դիմում չի ձևավորվում և դրա մասին առցանց դիմումների համակարգն անմիջապես ծանուցում է,
  • առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ)՝ շահառուն նույնականացվում է, ապա ներկայացված տվյալների հիման վրա ձևավորվում է դիմում։
  1. Առցանց դիմումների համակարգ մուտքագրված դիմումներն ինքնաշխատ եղանակով փոխանցվում են ծառայության կողմից վարվող չաշխատող մայրերին տրամադրվող նպաստի նշանակման համակարգ (այսուհետ՝ համակարգ)։
  2. Փոխանցված դիմումի տվյալները համակարգն ինքնաշխատ եղանակով համադրում է Էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների (այսուհետ՝ անաշխատունակության թերթիկ) տվյալների հետ։
  3. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվության, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումի հիման վրա ծառայությունը ինքնաշխատ եղանակով որոշում է`
  • մերժել նպաստ նշանակելը (վճարելը) և այդ մասին տեղեկացնել շահառուին, իսկ սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում՝ նաև տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին.
  • նշանակել և վճարել նպաստը։
  1. Ծառայությունը մերժում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվության հիման վրա նպաստ նշանակելը, եթե անձը չունի նպաստի իրավունք՝ չի հանդիսանում չաշխատող անձ կամ չի բավարարում օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պայմաններին։
  2. Ծառայությունը մերժում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումի հիման վրա նպաստ նշանակելը օրենքի 23.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում։
  3. Նպաստ նշանակելու (վճարելու) կամ նպաստ նշանակելը մերժելու մասին ծառայությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով ծանուցում է այն անձին, ում վճարվել է նպաստը (ում վճարելու համար նպաստի գումարը փոխանցվել է բանկ) կամ ում մերժել է նպաստ նշանակելը՝ նշելով մերժման հիմքերը։
  4. Սույն կարգի 11-րդ կետում նշված ծանուցումներն ուղարկվում են www.e-social.am կայքէջի (եթե նպաստ ստացողը գրանցված է այդ կայքէջում) կամ azdarar.am կայքէջի (եթե նպաստ ստացողը գրանցված չէ www.e-social.am կայքէջում) միջոցով։
  5. Նպաստի գումարը վճարում է ծառայությունը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված բանկին փոխանցելու միջոցով։
  6. Շահառուի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել նաև այլ անձ (բանկային հաշվին առկա միջոցները կարող են վճարվել նաև այլ անձի), եթե բանկ է ներկայացվում շահառուի (հաշվետիրոջ) տված՝ բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը։»:

 

 

 

 

  • Discussed

    10.07.2025 - 25.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1739

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: