Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի՝ ուսումնական պլանը ներառում է երեք բաղադրիչ՝ պետական բաղադրիչ, դպրոցական բաղադրիչ, անհատական (ընտրովի) բաղադրիչ, որը հատկացվում է խմբակներին և նախագծերին՝ սովորողի ընտրությամբ։
Հաստատությունը սահմանում է տվյալ դասարանի առարկայացանկը, ուսումնական առարկաներին, ուսումնական նախագծերին ու խմբակներին հատկացված ժամաքանակները։
7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։
Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝
1) տարրական դպրոց` 3320, որից պետական բաղադրիչ՝ 1764, դպրոցական բաղադրիչ՝ 1366, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 190.
2) հիմնական (միջին դպրոց)` 6220, որից պետական բաղադրիչ՝ 3060, դպրոցական բաղադրիչ՝ 2480, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 680.
3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական բաղադրիչ՝ 1632, դպրոցական բաղադրիչ՝ 1836, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 612:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ համաձայն հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի, ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-4-րդ դասարանների համար` առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգով նախատեսված տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը (ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն) կունենա հետևյալ տեսքը․
|
|
նորմատիվային ծավալները (դասաժամ)՝ ըստ բաղադրիչի
|
նորմատիվային ծավալները (դասաժամ)՝ ըստ դասարանի
|
Ուսումնական շաբաթների թիվը
|
ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն՝ միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը
|
|
պետական
|
դպրոցական
|
անհատական (ընտրովի)
|
ընդամենը
|
|
տարրական դպրոց
|
1764
|
1366
|
190
|
3320
|
830
|
31.5
|
1.464
|
|
հիմնական (միջին դպրոց)
|
3060
|
2480
|
680
|
6220
|
1244
|
34
|
1.829
|
|
միջնակարգ (ավագ դպրոց)
|
1632
|
1836
|
612
|
4080
|
1360
|
34
|
2.000
|
Սակայն խնդիր է առաջանում կիսվող դասարանների մասով, մասնավորապես․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշման 3-րդ կետով սահմանված է, որ «Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա՝ դպրոցի տնօրենի հրամանով, կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական)՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, կրթական 3-րդ աստիճանում (միջնակարգ)՝ յուրաքանչյուր կիսամյակի համար: Ընդ որում, նույն որոշմամբ սահմանվում է նաև, որ նշված կետում ներկայացված նորմերով սահմանված սովորողների առավելագույն թվից պակաս թվով դասարան (ուսումնական խումբ) կարող է կազմավորվել խորացված ուսուցման կազմակերպման և այլ ուսումնական նպատակներով: Այս դրույթն առավելապես վերաբերում է կիսվող դասարաններին, երբ որոշ ուսումնական առարկաներ, դասավանդման արդյունավետությունն ապահովելու նպատակով ուսումնասիրվում են առանձին ուսումնական խմբերով:
Մասնավորապես՝ տարրական դպրոցում կամ կրթության առաջին աստիճանի 2-4-րդ դասարաններում մեկ դասարանում 20-ից ավելի սովորողներ լինելու դեպքում դասարանները կիսվում են օտար լեզու և թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկաների ուսումնասիրման ժամանակ: Այս առարկաների շաբաթական նվազագույն ժամաքանակը՝ 2-րդ դասարանում 4 ժամ է, 3-րդ և 4-րդ դասարաններում՝ 5 ժամ: Միաժամանակ, համաձայն հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի՝ տարրական դպրոցում «օտար լեզուներ» բնագավառին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակը տոկոսային արտահայտմամբ պետք է կազմի ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակի 10-15% (միջինում տարեկան 125 ժամ կամ շաբաթական 4 ժամ), միջին դպրոցում՝ 12-20 % (միջինում տարեկան 249 ժամ կամ շաբաթական 7,3 ժամ), ավագ դպրոցում՝ 7-20 % (միջինում տարեկան 272 ժամ կամ շաբաթական 8 ժամ)։
Նույնը վերաբերում է նաև տեխնոլոգիա և հայոց լեզու առարկաներին, որոնց դեպքում այդ առարկաների շաբաթական նվազագույն ժամաքանակը լինում է՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարաններում՝ 8 ժամ, 8-րդ և 9-րդ դասարաններում՝ 7 ժամ, այսինքն, այդ առարկաներից կիսվող դասարանների համար լրացուցիչ տարեկան ժամերը միջինում կկազմեն տարրական դպրոցում 36 ժամ, հիմնական մակարդակում՝ 14 ժամ:
Կրթության երրորդ՝ ավագ մակարդակում ուսումնառությունը կազմակերպվում է ուսումնական խմբերով: Այս դեպքում, կախված նպատակային առարկաների ընտրությունից, դասարանը տարբեր դասաժամերի ընթացքում տարբեր ուսումնական խմբեր է ձևավորում: Բոլոր սովորողները միասին ուսումնասիրում են պարտադիր այն առարկաները, որոնց համար նպատակային ծրագրեր չկան՝ շաբաթական 10 ժամ: Ըստ ընտրված նպատակային առարկաների եթե մեկ դասարանի շրջանակներում ձևավորվի երեք նպատակային խումբ, որոնցից յուրաքանչյուրն ընտրել է երկու կամ երեք նպատակային առարկա, նշված խմբերից յուրաքանչյուրը շաբաթական կունենա առանձին միջինում 11-13 ժամ ծանրաբեռնվածություն, որի արդյունքում դասարանի գումարային ծանրաբեռնվածությունը կհասնի 43-49 ժամի: Բացի այդ, կան մի խումբ առարկաներ, որոնց համար կան ինչպես նպատակային, այնպես էլ հիմնական ծրագրեր, և եթե աշակերտներն այս առարկաները չեն ուսումնասիրում նպատակային ծրագրով, պարտադիր է հիմնական ծրագրով դրանց ուսումնասիրումը: Մասնավորապես՝ Հայոց լեզու (նվազագույնը 2 ժամ), Հայաստանի պատմություն (նվազագույնը 3 ժամ), Օտար լեզու (նվազագույնը 2 ժամ), Մաթեմատիկա (նվազագույնը 3 ժամ), Բնագիտություն (նվազագույնը 2 ժամ): Հանրագումարային՝ մեկ դասարանի ծանրաբեռնվածությունը կտատանվի միջինում 55-61 ժամի սահմաններում (որպես հնարավոր միջին ծանրաբեռնվածություն դիտարկվում է 57 ժամը, որը նորմատիվային ծավալներից ավելի է շաբաթական 17 ժամով կամ տարեկան 578 ժամով):
Արդյունքում՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգով նախատեսված տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը (ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն) կունենա հետևյալ տեսքը․
|
|
նորմատիվային ծավալները (դասաժամ)՝ ըստ դասարանի
|
Ուսումնական շաբաթների թիվը
|
կիսվող դասարաններով պայմանավորված տարեկան ավելացվող ժամեր
|
ընդամենը ծավալները (դասաժամ)՝ ըստ դասարանի
|
ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն
|
|
օտար լեզու
|
տեխնոլոգիա և հայոց լեզու
|
նպատակային առարկա
|
|
տարրական դպրոց
|
830
|
31.5
|
125
|
36
|
0
|
991
|
1.748
|
|
հիմնական (միջին դպրոց)
|
1244
|
34
|
249
|
14
|
0
|
1507
|
2.216
|
|
միջնակարգ (ավագ դպրոց)
|
1360
|
34
|
272
|
0
|
578
|
2210
|
3.250
|
Սակայն, հաշվի առնելով այն, որ փոքր կոմպլեկտավորում ունեցող դասարանները օտար լեզու, ԹԳՀԳ, տեխնոլոգիա և հայոց լեզու առարկաների դասավանդման ժամանակ չեն կիսվում, ինչպես նաև նպատակային առարկաների ընտրությունը նույն տարիքային խմբում մեծ թվով սովորողների դեպքում համընկնում է դասարանի շաբաթական ծանրաբեռնվածության հետ՝ առաջարկվում է պետական բյուջեի և ՄԺԾԾ պլանավորման ժամանակ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգով նախատեսված տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը (ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն) հաշվարկել միայն դասաժամերի նորմատիվային ծավալներով հաշվարկած և ներառյալ կիսվող դասարաններով պայմանավորված տարեկան ավելացվող ժամերով հաշվարկված միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թվերի միջին թվաբանականով, այն է․
|
տարրական դպրոց
|
1.606
|
|
հիմնական (միջին դպրոց)
|
2.023
|
|
միջնակարգ (ավագ դպրոց)
|
2.625
|
Չնայած, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման ուսումնական հաստատությունների ֆինանսավորման հաշվակը կատարվում է հիմք ընդունելով վերջիններիս փաստացի ուսումնական պլանը, սույն նախագծով նախատեսվող կարգավորումը հնարավորություն կտա միջնաժամկետ ծախսային ծրագրով և բյուջետային հայտի շրջանակում իրականացնել առավել ճշգրիտ և արդյունավետ պլանավորում:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N 79-Ն հրամանում, անկախ վարչատնտեսական կառավարման ձևից, սահմանված է եղել «Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի» կամ «Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով համակարգողի» հաստիքը՝ ՆԱԱ*2.17 գործակցով, ինչպես նաև «Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի» կամ «Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների համակարգողի» հաստիքը՝ ՆԱԱ*1.54 գործակցով: Այս կարգավորմամբ հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում, անկախ վարչատնտեսական կառավարման ձևից, գործել են երկու հաստիքները:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանվում է, որ վարչատնտեսական կառավարման առանձնացված համակարգի անցած դպրոցներում գործելու է միայն «կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի» հաստիքը, որի պաշտոնային պարտականությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանում են նախկին «մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի» և «սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի» հաստիքների գործառույթների համադրումը: Հետևաբար նպատակահարմար է այդ հաստիքի համար սահմանել ՆԱԱ*2.17 գործակիցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր ուսումնական հաստատություններում երկու հաստիքները պարտադիր գործել են, նշված փոփոխությունը ֆինանսական հետևանքներ չի առաջացնի:
Սույն նախագծով նախատեսվում է կարգավորել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում առկա վրիպակը և նախատեսվում է դրույթը կիրառել ոչ միայն միջնակարգ և ավագ մակարդակների կրթություն իրականացնող, այլ հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում (բացառությամբ միայն տարրական մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների):
Նույն կերպ նաև կոնկրետացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 5-րդ կետը՝ լաբորանտի հաստիք սահմանելով ոչ թէ բոլոր կահավորված և գործող լաբորատորիայի դեպքում, այլ միայն կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների դեպքում: