Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Որպես նվիրատվություն հողամաս ընդունելու և ամրացնելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_______    __________________ 2025 թվականի N ____-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող Լեռնահովիտ գյուղի 4-րդ հասցեում գտնվող՝ 24.288.000 (քսանչորս միլիոն երկու հարյուր ութսունութ հազար) հազ. դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 13.84832 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 20032025-06-0013) և Մեծավան 8 հասցեում գտնվող՝ 5.984.000 (հինգ միլիոն ինը հարյուր ութսունչորս հազար) հազ. դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 3.464 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 19032025-06-0094) հողամասերը (այսուհետ՝ հողամաս) և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
  2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Լոռու մարզի Տաշիր համայնքի հետ նվիրատվության պայմանագրի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը, գույքային իրավունքների պետական գրանցումը, Հայաստանի Հանրապետության անունից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ հողամասի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը՝ դրանց հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

                                               Հայաստանի Հանրապետության

                                                            վարչապետ                                                                            Ն. Փաշինյան

  

  • Discussed

    09.07.2025 - 30.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1485

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: