Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025-2027 թվականների գործողությունների ազգային երրորդ ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՄԱԿ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025-2027 թվականների գործողությունների ազգային երրորդ ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 2-ի N 803-Լ որոշումով ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի ժամկետը լրացել է և անհրաժեշտություն է առաջացել նախապատրաստելու գործողությունների նոր Ծրագիր, ինչը հնարավորություն կտա շարունակել աշխատանքները կանայք, խաղաղություն և անվտանգություն ՄԱԿ-ի օրակարգի դրույթների իրականացման ուղղությամբ, Հայաստանը ներգրավելով այս թեմայով միջազգային համագործակցության տարբեր հարթակներում տարվող աշխատանքներում:

Ծրագիրը լավագույնս համադրում է ՀՀ ներքին խնդիրներն ու արտաքին առաջնահերթությունները:

Ծրագրի մշակումն ու իրականացումը բխում է նաև Հայաստանին տրված միջազգային հանձնարարականների իրականացման անհրաժեշտությունից: Այսպես, ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի դրույթների համաձայն ազգային ծրագիր մշակելու վերաբերյալ Հայաստանին տրվել են հանձնարարականներ ՄԱԿ-ի երկու կարևոր մոնիտորինգային մարմինների կողմից՝ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի և ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակում:

Այս պահին ՄԱԿ անդամ 113 երկիր ունեն «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» գործողությունների ազգային ծրագրեր:

ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի իրականացումը անվտանգային խնդիրներին անդրադառնալու և դրանց լուծումներ առաջարկելու հնարավորություն է:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025-2027 թվականների գործողությունների ազգային երրորդ ծրագրի իրականացման աշխատանքները նախաձեռնվել են հասարակական կազմակերպությունների կողմից: Հարթակը բաց է եղել շահագրգիռ բոլոր կազմակերպությունների համար: Արտաքին գործերի նախարարությունը համակարգելով աշխատանքները, ապահովել է դրանց բաց, թափանցիկ և մասնակցային ընթացքը:

«Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգը ՀՀ ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, քանի որ անդրադառնում է ՀՀ համար կարևորություն ունեցող մի շարք խնդիրներին, որոնցից առաջնայինը կանանց համար անվտանգ միջավայրի ապահովումն է, բռնի տեղահանված և սահմանամերձ գոտիներում բնակվող կանանց իրավունքների ապահովումն է, կայուն խաղաղության ապահովման գործընթացում կանանց ներգրավումն է:

Ելնելով նրանից, որ նախորդ երկու Ծրագրերը  միջազգային գործընկերների կողմից դրական արձագանքի են արժանացել, նպատակահարմար ենք համարում շարունակել այս գործընթացը՝ հատկապես ՀՀ առջև ծառացած նոր անվտանգային մարտահրավերները հաշվի առնելով: Նոր Ծրագիրը, հաշվի առնելով նախորդ Ծրագրի ձեռքբերումներն ու քաղած դասերը, առաջարկում է համապարփակ մոտեցումներ և լուծումներ անվտանգային մի շարք խնդիրների հաղթահարման համար:

 

 

 

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

 

Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը բավականին առաջընթաց է գրանցել որոշումներ կայացնող օղակներում, այդ թվում ուժային կառույցներում կանանց ներգրավվածությունն ապահովելու առումով, այնուամենայնիվ դեռ ջանքեր պետք է գործադրվեն կանանց և տղամարդկանց ընդգրկման հավասար ցուցանիշներ ապահովելու ուղղությամբ:

Գործողությունների ազգային երրորդ ծրագիրը կարևորում է պետական կառավարման մարմիններում, այդ թվում՝ ուժային կառույցների որոշում կայացնող օղակներում, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ու ակտիվ մասնակցության ապահովմանն ուղղված ՀՀ ջանքերը: Ծրագիրը ընդգրկում է երեք տարվա ժամանակահատված: Առաջարկվող Ծրագիրը՝ հիմնվելով մասնակցություն, պաշտպանություն, կանխարգելում, օժանդակություն, արձագանք և վերականգնում 1325 բանաձևի չորս հիմնական սյուների վրա, 2025-2027թթ. համար առաջարկում է նաև «համագործակցություն» առանձին ուղղությունը, ինչը հնարավորություն կտա Ծրագրի իրականացման աշխատանքներում լայնորեն ներգրավվել միջազգային տարբեր կառույցների, դոնոր-երկրների, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը: Գործողությունների ազգային ծրագրի (այսուհետ՝ ԳԱԾ) զգալի բարելավումը հզոր մոնիթորինգի բաժնի ներդրումն է, որը ներառում է արդյունքների ցուցանիշները մանրամասնող համապարփակ տեղեկատվություն:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

 

ԳԱԾ-ի պաշտպանության քաղաքականությունը վերաբերում է ինչպես հրատապ անվտանգային խնդիրներին, այնպես էլ կանանց երկարաժամկետ առաջխաղացմանը: Այս քաղաքականությունը ներառում է համապարփակ իրավական շրջանակ, անվտանգային բարեփոխումներ և ապահովում է ծառայություններ հակամարտությունից տուժածներին, հաշվի առնելով գենդերային բաղադրիչը: Թե՛ գենդերային զգայուն անվտանգային բարեփոխումները, և թե՛ համայնքակենտրոն մոտեցումները՝ նպատակ ունեն ապահովելու տևական խաղաղություն և անվտանգություն:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Գործողությունների ազգային ծրագրի նախագծի մշակման աշխատանքները համակարգվել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից՝ հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ:

Գործողությունների ծրագրի մշակումն իրականացվել է պետություն և հասարակական կազմակերպություններ փոխգործակցության արդյունքում՝ մասնակցային սկզբունքով` ներգրավվելով ոլորտի տարբեր շահառուների: Մասնավորապես, Ծրագրի մշակմանը մասնակցել են հետևյալ պետական կառույցների ներկայացուցիչները՝ ՀՀ պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի, ներքին գործերի, արդարադատության, առողջապահության, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, ազգային անվտանգության ծառայության, սփյուռքի հանձնակատարի գրասենյակից:

Գործողությունների ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական այլ գերատեսչությունների և կառույցների, միջազգային և տեղական գործընկերների կողմից ներկայացված առաջարկները, հանրային քննարկումների արդյունքները։  Երրորդ ծրագրի աշխատանքներին մասնակցություն են ունեցել տասնյակ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Դեմոկրատիան այսօր», «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ները և «ՕքսԵՋեն» հիմնադրամը: Տեղի են ունեցել Ծրագրի բաց քննարկումներ քաղ.հասարակության և միջազգային կառույցների մասնակցությամբ:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

             Նախագիծն արտահայտում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության նպատակները, և առաջին հերթին ՀՀ-ում կանանց ներուժի օգտագործման խնդիրը:

 

             Ծրագիրը բխում է նաև ՀՀ կառավարության՝ 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ ընդունված 2021-2026թթ. ծրագրի ընդհանուր նպատակներից, այդ թվում անվտանգության ապահովման, իրավունքների պաշտպանության և հումանիտար հարցերի լուծմանն ուղղված գործողությունների առումով: Այն նպատակ ունի խորացնելու ՀՀ համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ խաղաղության, անվտանգության, խոցելի բնակչության իրավունքների ամրապնդմանն ուղղված հարցերում՝ օգտագործելով կազմակերպության փորձն ու ներուժը:

 

Հիմնվելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի վրա, ԳԱԾ-ն արտացոլում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի կարևոր ուղղություններից մեկը՝ զանգվածային ոճրագործությունների դեմ պայքարը և այս համատեքստում մեծ կարևորություն է տալիս կանանց և աղջիկների դերակատարությանը ցեղասպանությունների կանխարգելման գործում:

 

Բացի այդ, Ծրագիրը համահունչ է կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության հարցերով Հայաստանի այլ ռազմավարությունների հետ՝ հաշվի առնելով նաև Հայաստանի կողմից կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի, 2030 կայուն զարգացման նպատակների, Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի շրջանակում:

 

5․ Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Ծրագիրը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում: Առաջարկվող գործողությունները ֆինանսավորվելու են նախարարությունների ընթացիկ բյուջեների հաշվին:

  • Discussed

    08.07.2025 - 30.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Security, International relations

  • Ministry

    Ministry of Foreign Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2109

Print

Suggestions

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

30.07.2025

Միջոցառումների ծրագրի ֆինասնավորման աղբյուրները կայուն չեն: Առաջարկում ենք պետական ֆինասնավորում հատկացնել կարևորագույն միջոցառումների համար: Սա նաև միջազգային մարդու իրավունքների մարմինների կողմից ՀՀ-ին ուղղված առաջարկների տրամաբանությունից է բխում:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: