Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ելնելով ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող յուրաքանչյուր նոր արդյունաբերական գոտու ստեղծումը Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներին համահունչ դարձնելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող յուրաքանչյուր նոր արդյունաբերական գոտու ստեղծումը իր իսկ տնտեսական հիմնավորվածությամբ պայմանավորելու հանգամանքից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի  «Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու և հաստատելու և ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կազմակերպման կարգերը սահմանելու մասին» N 618-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ։

Որոշման ներկայիս տարբերակով  ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման  գործընթացը որոշակիացված չէ ՀՀ կառավարության կողմից ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման նախագծի հաստատման կամ մերժման հիմքերի տեսանկյունից։

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող յուրաքանչյուր նոր ստեղծվող արդյունաբերական գոտու կարող է հատկացվել պետական բյուջեից ֆինանսավորում, ինչպես նաև տրամադրվել մի շարք հարկային արտոնություններ, ուստի այն պետք է համահունչ լինի ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության նպատակներին, ինչպես նաև ունենա իրականացման տնտեսական հիմնավորվածություն, որի հիման վրա ՀՀ կառավարության կողմից ընդունվի համապատասխան որոշում տվյալ արդյունաբերական գոտու ստեղծման վերաբերյալ կամ մերժվի համապատասխան նախագիծը։

Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով մշակվել է սույն նախագիծը։

 Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից որոշման ընդունման հիմքերը։

 

  • Discussed

    08.07.2025 - 23.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1199

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: