Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-րդ մասի 41-րդ կետով  և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Կապան համայնքի ավագանին որոշում է.

1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) կարգն ու պայմանները՝  համաձայն N 1 հավելվածի:

2․ Հաստատել Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվություն ստանալու դիմումի և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվության ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:

3․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու  կարգն ու պայմանները սահմանելու և Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից:

  • Discussed

    04.07.2025 - 25.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Kapan municipality of Syunik marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1547

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: