Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում արտահիվանդանոցային և հիվանդանոցային  բժշկական  օգնության և սպասարկման տեսակներով  ծառայությունների պարտադիր պահանջների և պայմանների հստակեցմամբ` այն համապատասխանեցնելով ժամանակակից բժշկագիտությանը, ինչպես նաև նոր ծառայությունների կազմակերպման ձևի ներդրմաման և իրականացման անհրաժեշտությամբ:   

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները  

Նախագծի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների լիցենզավորման համար ներկայացնել  նույն բնույթի պահանջներ շարադրված նույն կառուցվածքով: Ինչպես նաև մասնագիտական կաբինետների և բաժանմունքների առաջադրվող պահանջները շարադրել նույն   կետում:

 

3.Կարգավորման նպատակը և բնույթը 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  նպատակն է վերանայել  մի շարք  պարտադիր պահանջներ և պայմաններ, հստակեցնել:

Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 1-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` փոխվել  է փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, արտահիվանդանոցային մեծերի և մանկական բժշկական օգնության և սպասարկման նույն տեսակի իրականացումը կարող է ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր երեք տեսակի ծառայությունները կարող են ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված հաստատության յուրաքանչյուր միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ:

  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

          Նախագծի կազմմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության աշխատակիցները:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 

Նախագծի կիրառման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը` լիցենզավորման գործընթացի հեշտացում և պարզեցում, և բժշկական կազմակերպությունների կողմից ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների հասանելիության բարձրացումն է, դրույթների հստակեցումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ չի նախատեսում:

 

  • Discussed

    20.04.2018 - 07.05.2018

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8613

Print

Suggestions

Սարգիս Ավագյան

03.05.2018

77.1 կետու ,,հեռուստացույց,, ունենալու պահանջը անհասկանալի է, գուցե կիրառվի ,,մոնիտոր,, բառը:

Սարգիս Ավագյան

03.05.2018

1.34 կետում նշված ,,սղոցները,, փոխարինել ,,բժշկական սղոցներ,, բառերով

Սարգիս Ավագյան

03.05.2018

Առաջարկում եմ մի շարք տեղերում կիրառվող ,, Անհետաձգելի բուժօգնության պահարան,, բառակապակցությունը փոխարինել ,, Անհետաձգելի բուժօգնության դեղամիջոցների և բժշկական պարագաների պահարան,, բառերով:

See more