Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 METAL.am 04.07.2025 05:06:06 նախագծի հիմնավորման մեջ նշվում է,որ անհրաժեշտությունը պայմանավորված է. Պողպատե ամրանների զգալի ներհոսքով, հատկապես՝ երրորդ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից մեծածավալ և ցածր գներով ներմուծումներով, ինչը վնաս է հասցնում ՀՀ տեղական արտադրողներին:Այսինքն՝ նախագծի պատճառաբանումը հասցեագրված է երրորդ երկրներից եկող շուկայական ճնշմանը, մասնավորապես՝ Իրանից։ Բայց ինչու՞ է օրենքը տարածվում բոլոր երկրներից ներմուծման վրա, ներառյալ ԵԱՏՄ անդամները (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան)։ Իմ կարծիքով ԵԱՏՄ-ի ազատ առևտրի ռեժիմի պայմաններում, ՀՀ-ն այնուամենայնիվ, չպետք է կիրառի վարչական խոչընդոտ (լիցենզիա + տուրք) ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրային հարաբերություններում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-232-Ն օրենքով արդեն իսկ սահմանված է, որ պետական տուրքը սահմանվում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերին դասվող պողպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար։ Ներկայացված առաջարկը «Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կարգավորման շրջանակներից դուրս է։
2 METAL.am 04.07.2025 05:42:43 Նշեմ նաև, որ ԵԱՏՄ անդամ պետություններից (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ներմուծված ապրանքների գները 20 և ավելի տոկոսով բարձր են` տեղական արտադրանքի հետ համեմատած: Ուստի լիցենզավորումը և տուրքը թող գործեն երրորդ երկրների և\կամ բացառապես ԻԻՀ-ի համար «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-232-Ն օրենքով արդեն իսկ սահմանված է, որ պետական տուրքը սահմանվում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերին դասվող պողպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար։ Ներկայացված առաջարկը «Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կարգավորման շրջանակներից դուրս է։
3 METAL.am 04.07.2025 15:00:24 Գլխավոր լիցենզիայի լրացման կարգի 5-րդ կետում նշված է վաճառող երկիրը, 6-րդում ծագման երկիրը 6-րդ կետի համար շեշտադրում կա որ կարելի է գրել մի քանի երկիր, բայց 5 կետի մասին չկա Ստացվում է որ ամեն երկրի համար պետք է ստանալ առանձին լիցենզիաներ: Առաջարկում եմ 5-րդ կետում էլ թույլատրել նշել մի քանի երկիր Ընդունվել է
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: