Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՀՇՆ 10-01.01-2025 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀՇՆ 10-01.01-2025  «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀՇՆ 10-01.01-2025 «Շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման համար հատուկ տեխնիկական պայմանների մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի մշակումը պայմանավորված է ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջներին համահունչ շինարական նորմեր ունենալու անհրաժեշտությունից:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված                         ՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի համաձայն՝ ըստ բարձրության, չափերի, ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների, կոշտությունների և զանգվածների բաշխվածությամբ սույն շինարարական նորմերի պահանջներին չհամապատասխանող շենքերի և կառույցների նախագծումն ու շինարարությունն անհրաժեշտ է իրականացնել երկրաժարժադիմացկուն շինարարության ոլորտում առկա միջազգային փորձի կիրառմամբ՝ համապատասխան գիտական ներուժ և նախագծային փորձառություն ունեցող կազմակերպության կողմից մշակված «Հատուկ տեխնիկական պայմանների» համաձայն, որը հանդիսանում է տվյալ շենքի և կառույցի (շինությունների, կառուցվածքների) նախագծային լուծումների և շինարարության տեխնոլոգիայի առանձնահատկություննները սահմանող և սույն նորմերը լրացնող փաստաթուղթ։

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի համաձայն՝ այն շենքերի համար, որոնց վերաբերյալ բացակայում են հակահրդեհային նորմեր, ինչպես նաև 60 մ-ից ավելի բարձրությամբ սույն նորմերի 39-րդ կետի 1-ին ենթակետում նշված Գ1.3 գործառական հրդեհային վտանգավորության դասի շենքերի, 50 մ-ից ավելի բարձրությամբ գործառական հրդեհային վտանգավորության այլ դասերի շենքերի և մեկից ավելի թվով ստորգետնյա հարկերով շենքերի, ինչպես նաև առանձնահատուկ բարդության և յուրահատուկ կառուցվածքով շենքերի հակահրդեհային պաշտպանությունը անհրաժեշտ է իրականացնել միջազգային փորձի կիրառմամբ՝ համապատասխան գիտական, մասնագիտական ներուժ և գործունեության իրավունք ունեցող նախագծային կազմակերպության կողմից մշակված «Հատուկ տեխնիկական պայմանների» համաձայն, որը տվյալ շենքի, շինության, կառույցի հակահրդեհային պաշտպանության, անվտանգության նախագծային լուծումների և դրանց իրականացման առանձնահատկությունները սահմանող և սույն նորմերը լրացնող փաստաթուղթ է։

Սակայն, վերը նշված նորմատիվային փաստաթղթերում ներկայացված չեն «Հատուկ տեխնիկական պայմանների» մշակման, համաձայնեցման և հաստատման ընթացակարգերի վերաբերալ պահանջները։ Բացակայում են նաև «Հատուկ տեխնիկական պայմանների» կազմի և բովանդակության վերաբերյալ պահանջները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝  անհրաժեշտություն է առաջացել մշակել արդի, գիտահենք,  լավագույն միջազգային փորձին համահունչ նոր ազգային ՀՀՇՆ 10-01.01-2025 «Շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման համար հատուկ տեխնիկական պայմանների մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր։

Միաժամանակ հարկ է նշել, որ «ՀՀՇՆ 10-01.01-2025 «Շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման համար հատուկ տեխնիկական պայմանների մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջացնում:

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում՝

Հավելված N 1, «Քաղաքաշինության կոմիտե» բաժին, կետ 5. «Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման, արդիականացման և միջազգային նորմերին ներդաշնակեցման ապահովում՝ ըստ ձևավորվող խնդիրների լուծման առաջնահերթությունների»,

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում

Հավելված N 2, նպատակ 12. «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում»:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

 Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

 

 

 

 

 

  • Discussed

    30.06.2025 - 15.07.2025

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1053

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: