Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները հաստատված են  2006 թվականի  փետրվարի 2-ի կառավարության N160-Ն որոշմամբ, որը մինչ օրս օդի որակի չափանիշներ սահմանող միակ փաստաթուղթն է: Որոշմամբ սահմանված է 389  քիմիական նյութերի համար կարճաժամկետ (20-30 րոպե) և օրական միջին առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների (ՄԹԿ) չափանիշներ։

Նախագիծը մոտարկվել է 2024/2881 հրահանգի պահանջներին, որոնք սահմանում են օդի որակի գնահատման համար աղտոտող (վնասակար) նյութերի, մասնավորապես հիմնական վնասակար նյութերի և ծանր մետաղների, մի քանի տարբեր տեսակի ստանդարտներ:

Նախագծով սահմանվել են նաև մթնոլորտային օդի աղտոտվածության չափման մեթոդները և ստանդարտացված չափման մեթոդները, չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները:

  • Discussed

    30.06.2025 - 15.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Nature protection, Urban planning, Transport, Territorial administration and development, Public healthcare, Inspection system

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1707

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: