ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որտեղ վերանայվել են սոցիալական աջակցության ոլորտում կիրառվող եզրույթներն ու բառակապակցությունները, ինչպես նաև սահմանվել են լիազորող նորմեր ՀՀ կառավարության որոշումների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից՝ վերը նշված օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով ու 42-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմերը, վերաբերում են պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերին, պայմաններին, տրամադրվող խնամքի ձևերին, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկին, ինչպես նաև խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկին: Վերը նշված կարգավորումներն արդեն իսկ առկա են ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման հավելվածներից երկուսով, սակայն այդ որոշումը պետք է ուժը կորցրած ճանաչել, քանի որ դրանում սահմանվում են նաև այնպիսի կարգավորումներ, որոնք նոր ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքով պետք է սահմանվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով: Հետևաբար, նախագծելով այդ իրավակարգավորումները սահմանող նոր որոշում, որը ներկայացվում է այս նախագծի հետ մեկ փաթեթով՝ անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման որոշ կետեր և հավելվածներ։
Սույն նախագծով փոփոխվող մյուս որոշումներում իրականացվում է բացառապես եզրույթների հստակեցում՝ համապատասխանեցնելով կիրառվող եզրույթները «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունմամբ կվերանան տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերություններում առկա եզրութաբանական անհամապատասխանությունները, ինչպես նաև կապահովվի իրավական ակտերի համապատասխանությունը:
3․ Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել միատեսակ եզրույթների կիրառում և ապահովել «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի ու ՀՀ կառավարության վերը նշված որոշումների համահունչությունը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։
5․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 10-րդ կետը:
-
Discussed
25.06.2025 - 10.07.2025
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 1196
Print