ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Սույն նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2025 թվականի մարտի 21-ին կայացած ԽԱ/10-2025 արձանագրությամբ (այսուհետ՝ Արձանագրություն) ամրագրված երրորդ հարցի քննարկումից, որի շրջանակում բարձրաձայնվել են ՀՀ տարածքում հասցեավորման համակարգի ներկա գործնական խնդիրները և առաջարկվել են կառուցվածքային բարեփոխումների նոր մոտեցումներ և մեխանիզմներ։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ըստ հասցեների տրամադրման գործող մեխանիզմի քաղաքացին կամ իրավաբանական անձն անշարժ գույքի հասցե ստանալու նպատակով դիմում է ներկայացնում համայնք, այնուհետև նախնական հասցեի հայտը համայնքն ուղարկում է Կադաստրի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)՝ տվյալների բազաների հետ համեմատելու և ստուգելու նպատակով, Կոմիտեի դրական կարծիքի դեպքում միայն համայնքի ղեկավարը տվյալ հասցեի վերաբերյալ կայացնում է որոշում, վերջինս էլեկտրոնային համակարգ ներբեռնելուց հետո քաղաքացին տեղեկանում է հասցեի տրամադրման կայացված որոշման մասին, որից հետո միայն դիմում է Կոմիտե՝ հասցեի վերջնական գրանցման համար։ Նկարագրված ցիկլը ներդրվել է 2021 թվականից, սակայն գործառնական առումով արդյունավետ չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս չի տալիս այն կարևոր գործիքակազմը, որն անհրաժեշտ է չհասցեավորված օբյեկտներն ամբողջությամբ հասցեավորելու կամ ի հայտ եկած թերությունները շտկելու համար։
3. Կարգավորման առարկան և բնույթը․
Նախագծով ներկայացվող կարգավորումների, մասնավորապես՝ 4-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հասցեավորումը, բացառությամբ անշարժ գույքի միավորի բաժանման կամ միավորման դեպքերի, իրականացվելու է անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ընթացքում, անշարժ գույքի նոր հասցեներ տրամադրվելու կամ անշարժ գույքի հասցեների փոփոխության դեպքում՝ հիմք ընդունելով հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական բազայում առկա տվյալները։
Նույն հոդվածի 2-6-րդ մասերի պահանջների համատեքստում՝ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հասցեավորման գործընթացի արդյունավետության բարձրացման և հասցեների կառավարման թվային միասնական համակարգի ապահովման նպատակով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի նոր հասցեի տրամադրումը կամ փոփոխությունն իրականացվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից՝ իրավունքի պետական գրանցման ընթացում, ինչպես նաև առանձին կարգով, որի պարագայում իրավունքի պետական գրանցում չի կատարվում։ Միաժամանակ անշարժ գույքի հասցեի փոփոխությունն ուժի մեջ է մտնում հասցեների միասնական ռեեստրում մուտքագրման պահից, որի վերաբերյալ ծանուցվում են անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունք ունեցող անձինք՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակի միջոցով, իսկ վերջիններիս դիմումի հիման վրա էլ նրանց տրամադրվում է նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նոր վկայական` հասցեի փոփոխության վերաբերյալ նշումով։
4. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է ստեղծել բարենպաստ միջավայր՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մասնավորապես՝ օպտիմալացնելով վարչարարական, ինչպես նաև դյուրացնելով անշարժ գույքի հասցեների տրամադրման գործընթացները և ապահովելով ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
Միաժամանակ, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նաև ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N 2387-Ն որոշման մեջ։
5. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
6. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
7. Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ առկա չէ:
-
Discussed
23.06.2025 - 11.07.2025
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 1446
Print