ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2025 թվական N __ - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետի․
ա․ 5-րդ ենթակետի բ․ պարբերությունում «2024 թվականի հունվարի 15-ից» բառերը փոխարինել «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
բ․ 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) Եթե 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել է մինչև 6 ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում է նաև սույն կետի 3-րդ ենթակետի հիման վրա 2022 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները․
2) որոշման հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.
«3.1 Այն դեպքում, երբ 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել է մինչև վեց ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում է նաև սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի համապատասխան 2022 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
18.06.2025 - 03.07.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1970
Print