«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀՀ կառավարության 30 նոյեմբերի 2023թ-ի թիվ 2070 -Ն որոշմամբ ընդունված «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառման» նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից նոր աշխատողների, այդ թվում՝ աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավումը:Միջոցառմամբ նախատեսվում է գործատուին փոխհատուցել յուրաքանչյուր աշխատողի համար 12 ամսվա եկամտային հարկի գումար, բայց յուրաքանչյուր շահառուին մեկ աշխատողի մասով տասներկու ամիսների հաշվարկով ոչ ավելի քան 500.000 ՀՀ դրամ:
Որոշման մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջոցառման անխոչընդոտ իրականացմամբ։
-
Discussed
17.06.2025 - 03.07.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy, Financial, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 1856
Print