Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

6. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի N 27-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի

Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է  2025 թվականի մարտի 5-ի՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-57-Ն (այսուհետ՝ օրենք) ընդունմամբ և իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

  • Discussed

    17.06.2025 - 02.07.2025

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1759

Print

Suggestions

Լիանա Սարգսյան

02.07.2025

Նախագիծը կարևոր և արդիական է, քանի որ ընդգրկում է նախադպրոցական կրթության ոլորտում դաստիարակի օգնականների վերապատրաստման անհրաժեշտությունը, ինչը նպաստում է մանկական խնամքի որակի բարելավմանը։ Վերապատրաստման կարգի փոփոխությունը թույլ կտա միասնական և համապարփակ մոտեցում ձևավորել տնօրենների, մանկավարժների և դաստիարակի օգնականների մասնագիտական կարողությունների զարգացման հարցում։ Նախագիծը հաշվի է առնում ոլորտում կատարվող բովանդակային բարեփոխումները և ապահովում է համապատասխան կրթական աջակցության ներառական մոտեցում՝ հատկապես նրանց համար, ովքեր ունեն միջնակարգ կրթություն։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն վերապատրաստման ծրագրերի արդյունավետությանը և նպատակաուղղվածությանը՝ երեխաների առողջական և հոգեբանական կարիքների ավելի լավ ապահովման համար։ Ընդհանուր առմամբ, նախագիծը համահունչ է ոլորտի զարգացման անհրաժեշտություններին և կնպաստի որակյալ նախադպրոցական կրթության ու խնամքի բարձրացմանը։

Լիանա Սարգսյան

18.06.2025

Ներկայացված նախագիծը հուսադրող է, քանի որ ապահովում են նախադպրոցական կրթության ոլորտում մասնագիտական վերապատրաստման համակարգի արդիականացում, կարգապահություն և արդյունավետություն, ինչը երկարաժամկետ տեսանկյունից կնպաստի կրթական ծառայությունների որակի բարձրացմանը և մանկավարժական անձնակազմի հմտությունների խորացմանը:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: