<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - Agree
-
5 - Disagree
Նախագծերով նախատեսվում է ապահովել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով նախատեսված դեպքերում՝ առանց հաշվառքի սարքերի ենթասպառող ունեցող սպառողների անխոչընդոտ մուտքը էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա։
Բացի այդ, նախատեսվում է, որ համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում կարգավարական կարգադրությամբ սահմանված ժամանակահատվածի համար սակագնային կարգավորման ենթակա կայանը (ԿԷԱ կայան) կմասնակցի օր առաջ շուկային (ՕԱՇ), եթե տրված կարգավարական կարգադրության կիրառման արդյունքում վերջինիս տնօրինելի մնացորդային հզորությունը թույլ կտա ներկայացնել ՕԱՇ հայտ, իսկ մինչև կարգավարման գործընթացում ներառվելը ներկայացված ՕԱՇ հայտը ԿԷԱ կայանը հնարավորություն կունենա համապատասխանեցնելու (փոփոխելու կամ չեղարկելու) տրված կարգավարական կարգադրությանը, եթե այն տրվել է ՕԱՇ փակումից առնվազն 30 րոպե առաջ։
Նախատեսվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից վճարումների հետ կապված լավարկված կարգավորումներ։
Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների փոփոխությամբ կապահովվի 2025 թվականի մայիսի 14-ին ընդունված «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքի կիրարկումը։
-
Discussed
16.06.2025 - 04.07.2025
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 450
Print