Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Տիգրան Ստեփանյան 17.06.2025 20:30:45 Նախագծի 5-րդ հոդվածը առաջարկվում է հանել։ Վարչական դատարանը ապահովման միջոց կիրառելու միջնորդություն քննարկելիս առանց դրա էլ գնահատում է ապահովման միջոցի կիրառման համաչափությունը և պիտանիությունը։ Իսկ այս կետով ուղղակի նպատակ է հետապնդվում սահամափակել դատարանի իրավաչափ հայեցողությունը այսպես կոչված <Հանրային շահ> մանտրայով, որով վարչական մարմինները սովորաբար արդարացնում են իրենց բոլոր գործողություններն ու անգործությունը։ Վարչական դատարանը վարչական մարմին չէ, ոչ էլ հանրային շահերի պաշտպան։
2 Տիգրան Ստեփանյան 17.06.2025 20:34:22 Նախագծի 15-րդ հոդվածն առաջարկվում է հանել՝ այն ըստ էության հնարավորություն է տալիս վերաքննիչ դատարանին առանց հիմնավոր պատճառաբանության ուղղակի անտեսել /քննության չառնել/ վերաքննիչ բողոքով բարձրացված հիմքերը կամ դրանցից որևէ մեկը, ինչը խաթարում է արդարադատության բուն էությունը։
3 Տիգրան Ստեփանյան 17.06.2025 21:20:51 Նախագծի 5-րդ հոդվածն առաջարկվում է հանել։ Ըստ վարչական մարմինների՝ վերջիններս միշտ և միայն Հանրային շահից ելնելով են ոտնահարում վարչարարության հասցեատերերի իրավունքները, իսկ երբ այդ կապակցությամբ դատական վեճ է հարուցվում՝ <հանրային շահ> եզրույթն ունիվերսալ պատասխան է։ Այլ կերպ ասած՝ <հանրային շահ> եզրույթը պրակտիկորեն համարժեք է <պետության շահ> և/կամ <վարչական մարմնի շահ> եզրույթին, որով էլ տվյալ հոդվածով դատարանին պարտադրվելու է առաջնորդվել անգամ այն դեպքում, երբ ակնհայտ է լինում ապահովման միջոց չձեռնարկելու հետևանքով հայցվորին պատճառվելիք զգալի վնասը կամ իրավունքի պաշտպանության իմաստազրկումը։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: