Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 378-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈԻԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

_________  2025 Թ.                                                          Ք. ԵՐԵՎԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն N

ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 378-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հիմք ընդունելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 105-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  37-րդ հոդվածով ՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ

 

1․ Հաստատել երեխայի տեսակցության պահանջի հարկադիր կատարման ընթացակարգը՝ համաձայն Հավելված 1-ի։

2․ Հաստատել երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջի հարկադիր կատարման ընթացակարգը՝ համաձայն Հավելված 2-ի։

3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 28-ի «Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը հաստատելու  մասին» N 378-ն հրամանը։

4․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

* Հավելվածները տե՛ս կից նյութերում:

  • Discussed

    13.06.2025 - 28.06.2025

  • Type

    Order

  • Area

    Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1221

Print

Suggestions

Դավիթ Թումասյան

17.06.2025

Հավելված 1-ի 45-րդ կետում թվարկված հարցերը ցանկալի չէ սպառիչ թվարկել, քանի որ տարբեր դեպքերի առնչությամբ կարող են առաջանալ նաև փորձագետին այլ հարցեր տալու անհրաժեշտություններ, և 45-րդ կետից հետո անհրաժեշտ է ավելացնել նոր կետ նշելով, որ 45-րդ կետում թվարկված հարցերը սպառիչ չեն և կոնկրետ դեպքի առանձնահատկություններից ու երեխայի, պարտապանի և պահանջատիրոջ հատկանիշներից ելնելով կարող են առաջարկվել այլ հարցեր:

Դավիթ Թումասյան

17.06.2025

Հավելված 1-ի 57-րդ կետը դեկլարատիվ բնույթ ունի և անհրաժեշտ է կոնկրետ նշել, թե ինչ քայլեր է ձեռնարկելու հարկադիր կատարողը, օրինակ դիմելու է ոստիկանության տարածքային ստորաբաժանում պարտապանի կողմից ընտանեկան և կենցաղային բռնության փաստի մասին ներկայացնելով կամ այլ գործողություններ: բացի այդ, նույն կետում, բերվում է օրինակ, իսկ օրինակների կիրառումը նորմատիվ-իրավական ակտերում տեղին չէ:

Դավիթ Թումասյան

17.06.2025

Հավելված 1-ին 15-րդ կետում ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հիշատակումն ինքնանպատակ է, քանի որ պահանջատերն այդ հոդվածի սուբյեկտների շրջանակում չի ներառվում: Քննարկվող հանցագործության սուբյեկտը հատուկ է՝ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական այն անձը, որը դատական ակտը կատարելու պարտականություն ունի։ Իսկ պահանջատերը նման պարտականություն չունի: Այլ հարց է, որ երեխայի հետ համատեղ բնակվող ծնողն այլ հայցով դիմի և այլ դատական ակտով սահմանի նման պարտավորություն: Այդ դեպքում, նոր դատական ակտով կսահմանվեն նոր դերեր, և նոր կատարողական վարույթի շրջանակներում այդ հարցը կկարգավորվի: հետևաբար, առաջարկվում է Հավելված 1-ի 15-րդ կետից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածին վերաբերող ձևակերպումները:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: