Add to favourites

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նենսի Գևորգիան 16.04.2018 16:51:29 Ծրագրի վերաբերյալ. 1. Առաջարկում եմ 10-րդ կետում «2017 թվականի մարտի 9-ի նիստի N 10 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցի» փոխարեն հղում անել «ՀՀ կառավարության 15 փետրվարի 2018 թվականի N 142 - Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշմանը, քանի որ վերջինով փոփոխվել են ժամկետները: 2. Առաջարկում եմ ՍԱՊԾ-ի անվանումը համապատասխանեցնել Սահմանադրությունից բխող օրենքներին՝ նշելով որպես տեսչական մարմին: 3. Նախագծի համաձայն սառնարանների կառուցման մոտավոր ծախսը կազմում է շուրջ 26.5 մլն դրամ, որը գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում իրականացնել հնարավոր չէ: Պարզ չէ, թե ինչոււ հնարավոր չէ: Առաջարկվում է այս մասով ծրագիրը լրամշակել: Միաժամանակ մևնույն ոլորտում աջակցության տարբեր և բազմաթիվ մեխանիզմների փոխարեն առաջարկում ենք դրանք կոնսոլիդացնել, օրինակ ոչ թե ընդունել այս որոշումը, այլ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շահառուների ցանկը ընդլայնել, ինչպես նաև համապատասխան գումարով՝ 119մլն, ավելացնել նշված ծրագրով տրամադրվող աջակցության չափը: 4. առաջարկում ենք նախագծում ներառել նաև այլ երկրների՝ տարածաշրրջան, արևմտյան եվրոպա, մերձբալթյան երկրների փորձը: Դրանով նախագիծը ավելի համահունչ կդառնա 45. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթին: 5. 39-րդ կետի 3) ենթակետում խոսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի մասին, կարծես թե կառավարության աշխատակազմ այլևս չկա, ուստի պարզ չէ այս կառույցի կարգավիճակը 6. առաջարկում եմ նախագծում ներառել մոտավոր գնահատական, ինչպես առաջին, այնպես էլ մյուս տարիներին շահառուների քանակի վերաբերյալ՝ տարեկան կտրվածքով: 7. Հարկ է նկատի ունենալ, որ հաշվի առնելով Սահմանադրությունից բխող օրենսդրական փոփոխությունները, ՀՀ կառավարությունն այլևս իրավասու չէ ընդունել արձանագրային որոշում: 1. Ընդունելի է։ 2. Ընդունելի է։ 3. Փոքր՝ (700 մ3) ծավալով սառնարանների կառուցման մոտավոր ծախսը կազմում է շուրջ 26.5 մլն դրամ, մինչդեռ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի առավելագույն չափը կազմում է 10 մլն դրամ։ 4. Ծրագրի մշակման փուլում ուսումնասիրվել են նաև ԵՄ անդամ և այլ առանձին երկրների փորձը, սակայն ծրագրում չի ներառվել այն չծանրաբեռնելու նպատակով։ Ծրագրում ներառվել է միայն ԵԱՏՄ անդամ երկրների փորձը հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և թողարկվող արտադրանքի իրացման շուկան այդ երկրներն են։ 5. Ծրագրում ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի անվանումը նշվել է, հաշվի առնելով ծրագրի շրջանառության ժամանակ վերջինիս կարգավիճակը և հետագայում փոփոխություններ լինելու դեպքում այն հաշվի կառնվի։ 6. Ծրագիրը կրում է պիլոտային բնույթ և շահառուների թվի մասին տեղեկատվությունը ներառվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով հաստատվող N 2 Հավելվածում։ 7. Ընդունվել է ի գիտություն։ 2. Ծրագրի 10-րդ կետում կկատարվի համապատասխան փոփոխություն։ 3. Ծրագրի 10-րդ կետում կկատարվի համապատասխան փոփոխություն։
2 Նենսի Գևորգիան 16.04.2018 16:55:15 Հաշվի առնելով, որ գումարն առաջարկվում է հատկացնել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության համար հատկացված միջոցներից, առաջարկում եմ հիմնավորման մեջ ներառել տեղեկատվություն ապահովագրական համակարգի ներդրման ներկայիս ընթացակարգի վերաբերյալ, արդյոք այդ գումարները պետք չեն համակարգի ներդրման համար? Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած մի շարք խնդիրների շարքում կարևորվում է ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծումը և համակարգի աստիճանական ներդրումը: ՀՀ-ում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հնարավոր ուղիների և խոչընդոտների, դրանց հետագա խորքային ուսումնասիրության նպատակով առաջացել է միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտություն և այդ աշխատանքների իրականացումը 2014 թվականին Գերմանական զարգացման բանկի (KFW) աջակցությամբ և ֆինանսավորմամբ պատվիրակվել է «Բիզնես և ֆինանսական խորհրդատվություն» (BFC consulting) շվեյցարական կազմակերպությանը, որի կողմից իրականացվել է ապահովա-գրական համակարգի ներդրման համապարփակ ուսումնասիրություն, պատրաստվել է տեխնիկական առաջադրանք: «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն» ծրագիրը ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների պետական միջնա-ժամկետ ծախսերի ծրագրում: Ծրագրի իրականացման համար 2018-2020թթ. յուրաքանչյուր տարի նախատեսված է ՀՀ պետական բյուջեից հատկացնել 885.0 մլն դրամ: Ծրագրի հիմնական նպատակը` գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման միջոցով համակարգի աստիճանական ներդրման նախադրյալների ստեղծումն է` ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման հիմնական մոտեցումների հստակեցումը: ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 52-48 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5,339,139.38 եվրո գումարի չափով N 201668458 դրամաշնորհային համաձայնագիրը»: 2017 թվականի դեկտեմբերի 18-ին Գերմանական զարգացման բանկի (KFW) տնօրենի Հայաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվել է Գյուղատնտեսության ապահովագրու-թյան ծրագրի դրամաշնորհային պայմանագիրը, որով նախատեսված է միջազգային խորհրդատվական կազմակերպության ներգրավում, որը համագործակցելով ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պետք է նախապատրաստի պիլոտային ծրագիր, որը նախատեսում է ապահովագրական բյուրոյի ստեղծում, ապահովագրական մեխանիզմների մշակում, վնասի գնահատման ինստիտուտի ստեղծում: Պիլոտային ծրագրի շրջանակներում խորհրդատվական կազմակերպությունը կներկայացնի առաջարկություն` ապահովագրավճարի սուբսիդավորման չափի և ձևի վերաբերյալ, կընտրվի վերաապահովագրական կազմակերպություն: Ընտրված միջազգային կազմակերպության խորհրդատուների աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա փետրվար ամսից: Խորհրդատուների աշխատանքները ֆինանսավորում է գերմանական կողմը: Խորհրդատուների վերը նշված աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում, իսկ պիլոտային ծրագիրը կմեկնարկի 2019 թվականին: Նախագծում փոփոփուխություն չի կատարվել։