Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԿՈՏԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԿԱՊԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » -------------- 2025թ. N - Ա

«ԿՈՏԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԿԱՊԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 68-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել՝

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզային ենթակայության «Կոտայքի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման համարը՝ 33.210.01602, գրանցման օրը՝ 04 փետրվարի 2003 թվական, ՀՎՀՀ՝ 03008809, հասցեն՝ Հայաստան, Կոտայքի մարզ, Հրազդան, Կենտրոն թաղամաս, 49, դպրոց, 2306),

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման համարը՝ 27.210.01094, գրանցման օրը՝ 09 հունվարի 2003 թվական, ՀՎՀՀ՝ 09409013, հասցեն՝ Հայաստան, Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Գ․ Նժդեհ փողոց 1, 3301):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ կազմակերպությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և համապատասխանաբար Հայաստանաի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմի (մեկ անդամ) և ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Սյունիքի մարզպետներին`

1) լուծարման հանձնաժողովների ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպությունների համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը համապատասխան լուծարման հանձնաժողովներին.

2) լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպությունների գործունեության դադարեցման պետական գրանցման աշխատանքների կատարումը․

3) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը։

4. Սահմանել, որ՝

1) Կազմակերպությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) Կազմակերպությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինությանը՝ ամրացվելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի և ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմերին։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան

  • Discussed

    13.06.2025 - 28.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1098

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: