Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՒՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻՑ, ՋՐԱԲԵՐՈՒԿՆԵՐԻՑ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՀՈՍՔԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
2024 թվականի հուլիսի 27-ին հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետը ողողել էր աջ լանջի մոտ 150մ հողազանգվածը և Մ-4 միջպետական ավտոճանապարհի հարակից ափապաշտպան մոտ 30մ երկարությամբ և 1մ լայնությամբ հողազանգվածը։ ՀՀ ներքին գործերի նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզվել էր, որ իրավիճակի շարունակական զարգացումը կհանգեցնի սողանքային մարմնի ակտիվացմանը, ինչի հետևանքով կփակվի գետի հունը, հոսքաջրերը կլցվեն հարակից շինությունների և դպրոցի տարածքները՝ վնասելով Մ-4 ավտոճանապարհը։
Ջրային ոլորտում քաղաքականություն իրականացնող իրավասու պետական մարմինների հետ քննարկվել է հեղեղներից հետո ջրային ռեսուրսների, մասնավորապես՝ գետերի մաքրմանն առնչվող խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Հաշվի առնելով վերոգրյալը և ի կատարումն Կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 33 նիստի արձանագրության 2-րդ կետի 3-րդ ենթակետի հանձնարարականի՝ մշակվել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։ Մշակված նախագծի սահմանված կարգով շրջանառության նպատակով լիազորող նորմ է նախատեսվել ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով սահմանվել է ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման ընթացակարգը։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կկանոնակարգի գետերի հուների մաքրման ընթացակարգը, կնպաստի ջրային էկոհամակարգերի պահպանությանը և հեղեղների վտանգի կանխարգելմանը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթ ուղղությունից՝ «ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը»։
Նախագծի ընդունումը կնպաստի ջրային էկոհամակարգերի պահպանությանը և հեղեղների վտանգի կանխարգելմանը, կկանոնակարգի գետերի հուների մաքրման ընթացակարգը։
-
Discussed
13.06.2025 - 28.06.2025
-
Type
Decision
-
Area
Healthcare, Agriculture, Nature protection, Territorial administration and development, Water economy
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 1608
Print