Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Տարածական տվյալների մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-21-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում․

 1) 8-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,

 2) լրացնել նոր 9-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

   «9) ապահովում են գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր)ի՝ Կառավարության սահմանած ստանդարտացման ուղեցույցների հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը, թարմացումը, ինչպես նաև նշված տարածական տվյալների մետատվյալների՝ ազգային ստանդարտի հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը և թարմացումը՝ վարչական ակտերն ընդունվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:»։

 

Հոդված 2.

   1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված և ուժի մեջ գտնվող սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ակտերի վրա:

   2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված և ուժի մեջ գտնվող սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր)ը, ինչպես նաև մետատվյալները սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգով ստեղծվում և ինտեգրվում են ազգային գեոպորտալին դրանք ընդունելու իրավասություն ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից՝ տարածական տվյալների ոլորտի լիազոր մարմնի՝ Կադաստրի կոմիտեի աջակցությամբ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ենթաօրենսդրական իրավական ակտը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մետ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:

 

 

                Հանրապետության նախագահ                                                               Վ. Խաչատուրյան

                           Երևան 2025 թ.

  • Discussed

    13.06.2025 - 03.07.2025

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1430

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: