Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի հանրապետության կառավարության ՈՐՈՇՄԱՆ նախագծի վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 495-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է օդային ճանապարհով ժամանող և «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ուղևորների նկատմամբ որոշակի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու որոշակի ժամային պահանջներ, այն է՝ առնվազն 1 (մեկ) գիշերակաց անցկացնելու պահանջին, ինչպես նաև շահառու ավիաընկերություններից լիազոր մարմնին տրամադրվող տեղեկատվության «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարչի կողմից ստուգման պահանջներ սահմանելու ահրաժեշտությունից:

  1. Ընթացիկ վիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականի ապրիլին ընդունված «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը, ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը և աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» 495-Լ որոշմամբ  (այսուհետ՝ Որոշում) Կառավարությունը ստանձնել է հանձնառություն՝ ֆինանսական օժանդակություն տրամադրել այն շահառու ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ՀՀ կփոխադրեն ուղևորներ (2 տարեկանից բարձր տարիք ունեցող), որոնք կհամապատասխանեն Որոշման պահանջներին, այն է՝ մուտք գործած լինեն Հայաստանի Հանրապետություն տեղական կամ բազավորված ավիաընկերության ծառայություններից օգտվելու արդյունքում, ժամանած լինեն այնպիսի ուղղությունից, որը Որոշման պահանջներին համաձայն կհամարվի որպես նոր ուղղություն, սակայն որևէ ժամանակային սահմանափակում չկիրառելով։

Միաժամանակ, շահառու ավիաընկերությունների կողմից ուղևորների մասին լիազոր մարմնի տեղեկատվություն տրամադրելուց հետո լիազոր մարմնի կողմից իրականացվող վարչարարությունը չի նախատեսում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարչից ստանալ տրամադրվող տեղեկավության ճշգրտության ստուգում, ինչը կարող է խնդիրներ առաջացնել ֆինանսական օժանդակության տրամադրման գործընթացում։ 

  1. Կարգավորման նպատակը

Նախագծով առաջարկվում է կիրառել նոր ուղղություններից ՀՀ միջագային ուղղություններով հիմնական ուղևորահոսքերը սպասարկող «Զվարթնոց» օդանավակայանով ժամանող օդային ուղևորների նկատմամբ ՀՀ-ում առնվազն 1 (մեկ) գիշերակաց անցկացնելու պահանջ, որպեսզի այն ուղևորների համար, որոնք ժամանելուց հետո ամնիջապես լքում են Հայաստանի Հանրապետությունը, օգտագործելով «Զվարթնոց» օդանավակայանը որպես տարանցիկ կետ, շահառու ավիաընկերություններին ֆինանսկան օժանդակություն չտրամադրվի, քանի որ այդպիսի ուղևորների ազդեցությունը ՀՀ տնտեսության և զբոսաշրջության զարգացման վրա ավելի քիչ է, քան այն ուղևորներինը, որոնք որոշակի ժամանակ գտնվում են Հայաստանի Հանարապետության տարածքում։

Միաժամանակ  Նախագծով առաջարկվում է լրացուցիչ վարչարարություն իրականացնել շահառու ավիաընկերություններին ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար հիմք հանդիսացող օդային ուղևորների նույնականացման համար, ներգրավվելով այդ գործընթացում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարչին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է շահառու ավիաընկերություններին ֆինանսական օժանդակություն տրամադրել այն օդային ուղևորների համար, որոնք «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ մուտք գործելուց հետո որոշակի ժամանակ են անցկացնում Հայաստանում, նպաստելով զբոսաշրջությունը, Հայաստանի Հանրապետությունից իրականացվող չվերթերի աշխարհագրության ընդլայնման, միջազգային ավիաընկերությունների Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում բազավորմանը, ինրպես նաև կլավարկվի ֆինասական օժանդակության տրամադրման վարչարարությունը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2025-2026 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում։

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված N 1-ով հաստատված միջոցառումների ծրագրի 66․1 և 71․1-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարման անհրաժեշտությունից:

  • Discussed

    12.06.2025 - 29.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1248

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: