Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

 

«__»_____________2025 թ. N ____-Ն

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝ Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի
------ի   -ի N     որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) հատկացնելու գործընթացը:
  2. Յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի մեկը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ ելնելով երկրի տնտեսական, սոցիալական, առողջապահական, մշակութային զարգացման կարիքներից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում երեք տարիների գերակա ոլորտները:
  3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված գերակա ոլորտները և պետության ֆինանսական հնարավորությունները՝ մինչև տվյալ տարվա ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատման է ներկայացնում հաջորդ ուսումնական տարվա և դրան հաջորդող երկու ուսումնական տարիների համար արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակների և ոլորտային որակավորումների նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը, որը հաջորդ ուսումնական տարվա համար կարող է փոփոխվել ոչ ավելի, քան 20 տոկոսով, բացառությամբ՝ ոլորտային պետական ռազմավարական ծրագրերում գերակայությունների էական փոփոխության դեպքի:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար ըստ կրթական ոլորտների համապատասխան համամասնությամբ հաստատված բյուջետային հատկացումների շրջանակներում կառավարման լիազոր մարմնի ղեկավարը՝ հիմք ընդունելով Հաստատությունների նախնական հիմնավորված հայտերը, մինչև տվյալ տարվա մարտի 1-ը ըստ Հաստատությունների և մասնագիտությունների հատկացնում է կրթաթոշակով ընդունելության տեղերը և հրապարակում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մակարդակում պետության կողմից ըստ կրթական ծրագրի տրամադրվող կրթաթոշակների նախնական քանակը, իսկ վերջնականը՝ մրցույթի արդյունքների հիման վրա:
  5. Հաստատությունները կարող են յուրաքանչյուր որակավորման (ուղղվածության) համար լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի շրջանակում կատարել վճարովի ընդունելություն։
  6. Հաստատություններն ընդունելության գործընթացը կազմակերպում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով, բացառությամբ՝ Ոստիկանության ուսումնական հաստատության, որի ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներգին գործերի նախարարի հրամանով սահմանված կարգով։

 

 

 

  • Discussed

    12.06.2025 - 27.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1247

Print

Related documents / links

Suggestions

Կարեն Հովնիկյան

21.06.2025

Նախագծով նախատեսել, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո իրականացվի աշխատաշուկայի վերլուծություն, որը ներառում է՝ Կրթաթոշակ ստացած շրջանավարտների զբաղվածության վիճակագրություն (6–12 ամիս անց)։ Գործատուների գնահատականները՝ շրջանավարտների որակավորման վերաբերյալ։ Գերակա ոլորտների թարմացումը ըստ իրական պահանջարկի, ոչ միայն կանխատեսման։ Նպատակ․ Կրթաթոշակների տրամադրումը դարձնել տվյալահեն և արդյունքահեն։ Կանխել «պետական պատվերի» ձևական դառնալը։ Մեխանիզմ մտցնել ոչ միայն նախանշման, այլև արդյունքի գնահատման փուլում։

Լաուրա Թումասյան

19.06.2025

Տվյալ կարգի հիմնական նպատակներից է երկրի տնտեսական և սոցիալական զարգացման կարիքներին համահունչ մասնագետների պատրաստումը՝ պետական կրթաթոշակների միջոցով։ Կարգի արդյունավետությունը առավելագույնի հասցնելու և ընդունելության գործընթացում թափանցիկությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է լրացնել կարգը հետևյալ դրույթով. Առաջարկվող լրացում՝ Ամրագրել կրթաթոշակների շահառուների (շրջանավարտների) հետագա աշխատանքային գործունեության մոնիթորինգի մեխանիզմի սահմանումը և գերակա ոլորտների հանրային հասանելիության ապահովումը։ Մասնավորապես, կարգը կարող է լրացվել հետևյալ դրույթներով. Գերակա ոլորտների հանրային հասանելիության ապահովում: Այն կետից հետո, որը նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գերակա ոլորտների ներկայացումը ԿԳՄՍՆ, ավելացնել դրույթ, որով այդ գերակա ոլորտները, դրանց հիմնավորումներով հանդերձ, կհրապարակվեն հանրության համար մինչև տվյալ ուսումնական տարվա ընդունելության գործընթացի մեկնարկը։ Նպատակը: Սա հնարավորություն կտա ապագա դիմորդներին և նրանց ծնողներին կատարելու առավել տեղեկացված ընտրություն՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը, ինչը կբարձրացնի կրթաթոշակների տեղերի համալրման որակը և նպատակային ուղղվածությունը։ Այն նաև կնպաստի գործընթացի թափանցիկության բարձրացմանը։ Կրթաթոշակով ուսանողների հետագա զբաղվածության մոնիթորինգի համակարգի ներդրում: Կարգը պետք է նախատեսի մեխանիզմ՝ պետական կրթաթոշակ ստացած շրջանավարտների հետագա աշխատանքային գործունեության մոնիթորինգի համար (օրինակ՝ շրջանավարտների զբաղվածությունը գերակա ոլորտներում ավարտելուց հետո 1-3 տարվա ընթացքում)։ Նպատակը: Այս մեխանիզմը թույլ կտա գնահատել կրթաթոշակային ծրագրի արդյունավետությունը երկրի տնտեսական և սոցիալական զարգացման կարիքները բավարարելու տեսանկյունից։ Ստացված տվյալները կարող են օգտագործվել ապագա դասաբաշխումները պլանավորելու, կրթական ծրագրերը բարելավելու և պետական միջոցների ավելի արդյունավետ բաշխումն ապահովելու համար։ Սա կդարձնի ամբողջ գործընթացը ոչ միայն բաշխման, այլև արդյունքի կողմնորոշված։ Այս լրացումները կօգնեն կարգին դառնալու ավելի համապարփակ և նպատակային, ապահովելով, որ պետական ներդրումները կրթության ոլորտում առավելագույն օգուտ բերեն երկրի զարգացմանը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: