Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի նպատակն է.

  • ապահովել մրցակցային, արժանիքահեն և ապաքաղաքական ընթացակարգով ԲԴԽ-ի և Վճռաբեկ դատարանի կազմի ձևավորումը, ինչը կնպաստի հիմնարար գործառույթների և ողջ դատական համակարգի անկախությանը,
  • երաշխավորել դատական համակարգի քաղաքական չեզոքությունը, անաչառությունն ու անկախությունը,
  • դատական պաշտոններում նշանակվող անձանց և դրա առանձին ինստիտուտների նկատմամբ բարձրացնել հանրային վստահության աստիճանը,
  • դատական համակարգում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց ընտրության և նշանակման գործընթացում նվազեցնել քաղաքական ազդեցության և հայեցողության ռիսկերը,
  • ապահովել ԲԴԽ ոչ դատավոր անդամի և Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության գործընթացի թափանցիկությունը,
  • նպաստել դատական համակարգում մասնագիտական և բարեվարքության կանոններին համապատասխանող վարքագծի ձևավորմանը,
  • նվազագույնի հասցնել իշխանության տարբերի ճյուղերի միջև շահերի բախման հնարավորությունը,
  • ապահովել դատական համակարգի գործունեության հաշվետվողականությունն ու դրա կազմավորման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը,
  • անձանց համար ապահովել դատական պաշտոններ զբաղեցնելու մրցակցային հավասար հնարավորություններ,
  • առկա կարգավորումները համապատասխանեցնել միջազգային մարմինների կողմից առաջարկվող մոտեցումներին,
  • երաշխավորել իրավունքի գերակայության սկզբունքի կիրառումը՝ նպաստելով պետական ինստիտուտների կայունությանը և ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:
  • Discussed

    12.06.2025 - 27.06.2025

  • Type

    Constitutional law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1650

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: