Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի N ՀՕ-57-Ն օրենքի ընդունմամբ նոր խմբագրությամբ են շարադրվել մի շարք հոդվածներ, այդ թվում՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի, նախադպրոցական կրթական ծրագրային բաղադրիչների վերաբերյալ դրույթները սահմանող:

Վերոնշյալ հասկացություններնն արտացոլված են ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչում» (այսուհետ՝ չափորոշիչ):

Միևնուն ժամանակ, չափորոշչի ներդրման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են նախադպրոցական կրթական հիմնական ծրագրեր (այսուհետ՝ ծրագրեր)՝ տարիքային բոլոր խմբերի համար:

Ծրագրերի աստիճանական ներդրումը հանրապետության համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարում և ուղեկցվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հաստատությունների մանկավարժական համակազմերի համար իրականացվող վերապատրաստման դասընթացներով և ուղեկցվել է պարբերական մշտադիտարկումներով:

Չափորոշչի ներդրման ընթացքում իրականացված մշտադիտարկումների և վերլուծության, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական համակազմերից ստացված դիտարկումների հիման վրա կատարվել են մի շարք բովանդակային փոփոխություններ, որոնք արտացոլված են ներկայացվող նախագծում:

Նախադպրոցական կրթության բովանդակային միասնական քաղաքականությունը ապահովելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է սույն  նախագիծը:

  • Discussed

    12.06.2025 - 04.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4729

Print

Suggestions

Ժենյա Միրիբյան

20.06.2025

45-րդ կետով նախադպրոցական ուսումնական հաստատությունում 3-ից մինչև 6 տարեկան սաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներից 15-րդը, այն է՝ ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար, հստակեցման կարիք ունի: Խնդրում եմ ներկայացնել կառուցողական գործունեության էությունը, տեսակները, գործունեության ձևեր, մանրամասնել, թե ինչ պայմանների մասին է խոսքը՝ ներառելով նաև որոշակի գույք, անհրաժեշտ պարագաներ:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: